Օրգանիզմում ջրի ավելցուկը կարող է վնասե՞լ ուղեղին
Advertisement 1000 x 90

Օրգանիզմում ջրի ավելցուկը կարող է վնասե՞լ ուղեղին

Մոնրեալի Մաքգիլ համալսարանի կանադացի գիտնականները հայտնել են, թե ինչ վնաս կարող է հասցնել չափազանց մեծ քանակությամբ հեղուկի գործածումը։ Նրանց խոսքով՝ օրգանիզմում ջրի ավելցուկը շատ ավելի վտանգավոր է, քան դրա պակասը։

Բանն այն է, որ ուղեղը չի կարող գնահատել օգտագործված հեղուկի քանակը և ունակ է ազդանշան հաղորդել միայն ծարավի մասին։ Իսկ մարդու օրգանիզմ ավելորդ քանակությամբ մտնող ջուրն էլ իր հերթին հանգեցնում է նատրիումի մակարդակի նվազմանը մինչև վտանգավոր սահման, ինչը կարող է առաջացնել գլխուղեղի այտուց, իսկ հետագայում հանգեցնել նաև մահացու ելքի։

Փորձագետները նշում են, որ հիպոնատրիեմիան (ջրային բալանսի առաջնային խախտումը, որի պատճառը խոնավության ավելցուկն է) հատկապես վտանգավոր է տարեց մարդկանց համար, ու նրանց խորհուրդ են տալիս հետևել օգտագործվող հեղուկի քանակին։ Բացի դրանից, չարժի մոռանալ, որ ջրի պահանջը յուրաքանչյուրի մոտ տարբեր է։ Օրինակ՝ ինտենսիվ մարզվող մարզիկներին ավելի շատ հեղուկ է պետք, քան ֆիզիկական ծանրաբեռնվածություն չունեցող մարդկանց։

Գիտնականները հայտնում են, որ սովորական պայմաններում միջահասակ ու միջին քաշ ունեցող միջին վիճակագրական մարդը չպետք է օրական երկու-երեք լիտրից ավելի հեղուկ օգտագործի։

med.news.am