«Կառավարության լրատվական ծառայությունից որևէ հարց ճշտելու համար անհրաժեշտ է առնվազն 5-6 ժամ: Կառավարությունը չունի մամլո խոսնակ, չունի հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագահի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին:
Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն ավտոմեքենաների դատարկ կորտեժը մեկնել էր Վրաստան՝ Փաշինյանը Թբիլիսիից մեքենաներով պետք է մեկներ Ջավախք), որպեսզի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, նրա աշխատակազմի ներկայացուցիչներին, իր ընտրած լրագրողներին ու կառավարության մեկ դյուժին անդամներին տանի Դուշանբե՝ ԱՊՀ-ի նիստին մասնակցելու:
Լուսանկարը՝ Factor.am-ի