«Պարոնա՛յք թավշյա հեղափոխիստնե՛ր, սա կառավարության ծրագիր չէ, այլ կենացների ու բարի ցանկությունների դավթար»
Advertisement 1000 x 90

«Պարոնա՛յք թավշյա հեղափոխիստնե՛ր, սա կառավարության ծրագիր չէ, այլ կենացների ու բարի ցանկությունների դավթար»

Կոնստանտին Տեր-Նակալյանի հրապարակումը.

Կառավության ծրագիրը կարդացի ու պետք է խոստովանեմ, որ անսահման տպավորված եմ։ Կարծում եմ, որ այս ծրագիրը պետք է մտնի դասագրքերի մեջ՝ հանդիսավարություններում թամադայություն անելու դասագրքերի․․․

Պարոնա՛յք թավշյա հեղափոխիստնե՛ր, սա կառավարության ծրագիր չէ, այլ կենացների ու բարի ցանկությունների դավթար։ Տպավորություն է, որ թավշյաներով կլոր սեղան են կազմել ու թեմա ազդարարելով՝ հերթով մի հատ բարի ու պուպուշ ցնկություն են ասել և դրանցից առավել պուպուշները ներառել ծրագրի մեջ։

5000-ից ավել բառ ունեցող փաստաթղթում չկա ՈՉ ՄԻ ԹԻՎ, բացի կետերի ու գլուխների հերթական համակարալումից ու 2018 թվականի մայիսի 8-ի հիշատակումից։ Առավել տարակուսանք է առաջացնում այն, որ ոչ մի թիվ չկա տնտեսական բլոկում։ Փոխարենը՝ մի 8 տեղ կա հեղափոխություն/հեղափոխական, թավշյա, խաղաղ ու այլ միտինգային բառեր, որոնցից արդեն նավթալինի հոտ է սկսում գալ։

Ես հասկանում եմ, որ սա պատահական չի արվում, այդ թվում՝ թվերից ի սպառ հրաժարվելու պահը։ Թիվը կոնկրետիկա է, իսկ կոնկրետիկան չապահովելու դեպքում դժվար է «կռուտիտ» լինելը, իսկ կենացները աբստրակտ են և հաշվի առնելով պոպուլիզմի ու դեմագոգիայի այն գերմարդկային դոզաները, որոնցով շռայլորեն կիսվում են մեր թավշյա հեղափոխիստները, հատուկ էլ կենաց են ասում, որպեսզի հնարավորինս երկար կռուտիտ անեն պոպուլիզմով, դեմագոգիայով ու ոչ մի ռեալ, օգտավետ ու ռեալ շոշափելի թվային արտահայտում չունեցող գործողություններով։

Ծրագրի մեջ մի քանի վտանգավոր ու խնդրահարույց կետեր էլ կան, որոնք անկասկած առաջացնելու են ինչպես ներքին խմորումներ, այնպես էլ՝ արտաքին ճնշումներ, բայց այդ մասին ավելի շատ կխոսենք ԱԺ-ում ծրագիրը ներկայացնելու ու դրանում եղած կենացների շուրջ թվաշյա հեղափոխիստների խոսքը լսելուց հետո։

Հավելեմ միայն, որ եթե սրանց ինտելեկտուալ ու պրոֆեսիոնալ առաստաղը սա է, ապա վախենամ, որ հաշված ամիսներ (տարի էլ չէ՝ ամիսներ) հետո, թավշյա հեղափոխիստների պոպուլյարության անկումը մթագնի նույնիսկ ՀՀՇ-ի պոպուլյարության անկամնը՝ 1991-1992 թվականներին։

Հ․Գ․ Սփյուռքից հավաստիացումներ տվող ներդրողերից ի՞նչ կա, պարոնա՛յք թվաշյա հեղափոխիստներ ու գերագույն գլխավոր հեղափոխի՛ստ, էն որ պետք է 30 տոկոս տնտեսական աճ ապահովեին։ Էն կարգի ձեն-ձուն չկա, որ սկի ծրագրի մեջ չեք ներառե՞լ էդ մի քաղցր կենացը։



Նման նյութեր