Moana Bikini լողափային հագուստի բոդիպոզիտիվ բրենդն սկսել է նոր գովազդային արշավ, որտեղ նկարահանվել են տարբեր կազմածքներով կանայք: Այս մասին հայտնել է The Sun-ը:
Երգչուհի Բեյոնսեի երգերով ոգեշնչված ակցիան անցել է «Ո՞վ է կառավարում աշխարհը: Աղջիկնե՛րը» (Who runs the world? Girls!) կարգախոսով: «Moana Bikini-ի համար մեր նոր արշավը պետք է լինի իրականությանը հնարավորինս ավելի համապատասխան: Մենք ընդհանրապես չենք օգտագործել ֆոտոշոփը, լոկ փոքր-ինչ շտկել ենք գույները,- պատմել է արշավի հիմնադիր 28-ամյա Կարինա Իրբին:- Հենց որ մենք սկսենք տարբերել, թե սոցցանցերում որտեղ է ֆոտոշոփը, իսկ որտեղ բնականությունը, մեզ բոլորիս համար ավելի հարմարավետ կլինի»:
Ֆոտոսեսիային մասնակցած մոդելների թվում եղել է Any body երկյակը. բարեկազմ Ջորջիան և նրա պլյուս-սայզ ընկերուհին՝ Քեյթը: