78 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Նևեդոմսկին: Այդ մասին հունիսի 4-ին հայտնել է Տովստոնոգովի անվան Դրամատիկական մեծ թատրոնի մամուլի ծառայությունը, թատրոն, որտեղ աշխատել է դերասանը:
Մահվան պատճառն առայժմ չի նշվում: Հուղարկավորման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: Նևեդոմսկին նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում և հեռուստաշոուներում: Մասնավորապես, նա խաղացել է «Գնչու», «Բաց գիրք» և «Բուդուլայի վերադարձը» սերիալներում, հայտնվել է «Մահացու ուժի», «Ջարդված լապտերների փողոցի», «Ազգային անվտանգության գործակալի» և «Բանդիտական Պետերբուրգի» էպիզոդներում:
Դերասանը դեբյուտել է 1966 թվականի «Դառը հատիկ» ժապավենում, ինչպես նաև խաղացել է «Դյութիչ երջանկության աստղը», «Խորթ մայրը», «Խանումա», «Շրջադարձ» և «Մենախոսություն» ֆիլմերում: Լեոնիդ Նևեդոմսկին Տովստոնոգովի անվան Դրամատիկական մեծ թատրոնում աշխատել է 1967 թվականից: Ժողովրդական արտիստի կոչումը նա ստացել է 1994 թվականին: