Դոնի Ռոստովում, շաբաթ օրը ընտրում էին ամուսնացած ամենագեղեցիկ միսիս Ռուսաստանին: Այս տարի «Միսիս Ռուսաստան» կոչմանն արժանացան Նունե Կոբյացկայան՝ Դոնի Ռոստովից և Ելենա Բլինովսկայան՝ Յարոսլավլից: Այդ կոչման համար պայքարելու նպատակով Դոնի Ռոստով էին ժամանել Սանկտ-Պետերբուրգից, Յարոսլավլից, Վոլգոգրադից, Նովոսիբիրսկից, Կազանից և այլ քաղաքներից: Բեմահարթակ դուրս գալուց առաջ, «Միսիս Ռուսաստան International 2016» մրցույթի մասնակիցները ամբողջ շաբաթ մրցում էին խոհարարության, արվեստի, բարձրաշխարհիկ պահելաձևի և գթասրտության թեմաներով:
Նրանք այցելել են քաղաքի մանկատներից մեկը, որտեղ պատմել են, թե ինչպես են հաջողության հասել կյանքում և երեխաներին նվերներ են բաժանել: Եզրափակչում գեղեցկուհիները պետք է շահավետ տեսքով ներկայանային և ներկայացնեին հարազատ քաղաքը, ստեղծագործական դրվագ ցուցադրեին և երեկոյան զգեստով գեղեցիկ քայլեին բեմում:
Ժյուրիի անդամները խոստովանեցին, որ ընտրելը հեշտ չէր: Հենց դրա համար էլ ընտրեցին միանգամից երկու հոգու: Երկուսն էլ կուղևորվեն Ամերիկա` մասնակցելու գեղեցկության միջազգային մրցույցի եզրափակչին:
Նունեն մանկուց է մասնակցել գեղեցկության մրցույթների, հաղթել «Прима Дона 2016», «Лучшая фотомодель Юга России 2004», «Первая вице-мисс Хрустальная корона России», «Леди весна и Юная фотомодель Дона» մրցույթներում: Իր գլխավոր ձեռքբերումներից է համարում ընտանիքը, սիրելի ամուսնուն և երկու տարեկան որդուն` Մարկին:
«Նրանք ինձ համար ամեն ինչ են, իմ մոլորակն են, — խոստովանում է Նունեն, — Իմ կյանքում հաջորդ պատվավոր տեղում է իմ սիրելի աշխատանքը: Մի օր անգամ չեմ կարող ապրել առանց ստեղծագործելու: Յուրաքանչյուր իմ նոր նախագիծ՝ հարսանեկան արարողության կազմակերպում կամ մանկական տոնակատարության ձևավորում, մի փոքրիկ պատմություն է և ձեռքբերում»:
Գեղեցկուհին տոնական դիզայնի և տոնակատարությունների կազմակերպման ստուդիա ունի, զբաղվում է լուսանկարներով և դասավանդում մոդելների դպրոցում:
armeniasputnik.am