Ամեն ինչ փոխվում է գլխիվայր: Հրապարկվել է Audi Q8 մոդելի մասին պատմող սերիալի չորրորդ մասը. autoplus.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ամեն ինչ փոխվում է գլխիվայր: Հրապարկվել է Audi Q8 մոդելի մասին պատմող սերիալի չորրորդ մասը. autoplus.am

Audi ընկերության արկածային սերիալը մոտենում է իր հանգուցալուծմանը: Հունիսի 1-ին ներկայացված չորրորդ մասը, որը ստացել է «Unleash the hero» («Բացահայտել հերոսությունը») ենթավերնագիրը, նոր հանելուկներ է առաջ քաշում, որոնք էլ ավելի են սրում դիտողների զգացողությունները:

Նոր սերիայում գլխավոր հերոս Քվենտինը շարունակում է իր ճանապարհը թրեյլերի բեռնախցիկում հայտնաբերած Audi Q8 ավտոմեքենայով: Մինչ նա վայելում է ավտոմեքեայի շքեղությունն ու շրջակա միջավայրի դաժան գեղեցկությունը, այս ընթացքում անլար լիցքավորման մոդուլի օգնությամբ կրկին լիցքավորված հեռախոսին տեսազանգ է գալիս:

Պարաններով կապված Սանդրան օգնություն է աղերսում՝ խնդրելով հնրավորինս շուտ հասնել տեղ: Քվենտինը բնականաբար նետվում է փրկության, բայց Սանդրայի տունը դատարկ էր, իսկ ասես անիմաստ պպտվող խաղալիք երկաթգծի վրա մի խորհրդավոր ծրար է սպասում: Ծրարի պարունակությանը ծանոթանալուց հետո Քվենտինը հայտնաբերում է, որ այնուամենայնիվ սենյակում միայնակ չէ:

Ընդամենը մեկ սերիա՝ և մենք կպարզենք այս խորհրդավոր իրարանցումի բոլոր պատճառները:

autoplus.am