Հոկտեմբերի 18-23-ը Մոսկվայում անցկացվում է Moscow Fashion Week-ը, որը մեկնարկել է անվանի դիզայներ Վալենտին Յուդաշկինի նոր հավաքածուի ցուցադրությամբ։ Առաջին օրը ներկա են եղել մոսկովյան ամբողջ բոմոնդը՝ Ալլա Պուգաչովան Ալինա Ռեդելի, Քրիստինա Օրբակայտեի և Միխայիլ Զեմցովի հետ, Տատյանա Միխալկովան, Իգոր Նիկոլաևը՝ կնոջ՝ Յուլյա Պրոսկուրյակովայի հետ և շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ։
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է ռուսական նորաձևության մեկ այլ հայտնի դիզայների՝ Կարինա Խիմչինսկայայի ցուցադրությունը, որը եզրափակել է ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը։