Կաննի կինոփառատոնն ուրախացրեց հանդիսատեսին ոչ միայն հայտնի դերասանների մասնակցությամբ նկարահանված լավ ֆիլմերով, այլև կինոյի աշխարհի ոչ այդքան ավանդական դրսևորումով` դաջվածքներով։
Հակառակ տարածված կարծիքին` դաջվածքը նախնադարյան արվեստ է, որը հայտնվել է մարդկանց կյանքում անհիշելի ժամանակներից։ Որոշ տվյալների համաձայն` առաջին դաջվածքները պարզապես սպիներ էին. դրանք ստանալու համար մարդիկ վնասում էին իրենց։
Ժամանակի ընթացքում մարմնի վրայի նկարների տեխնոլոգիան կատարելագործվել է։ Մեր օրերում դաջվածքը, ինչպես և մարմնի դեկորատիվ ձևափոխության այլ տեսակները, ինքնարտահայտման միջոց է։
Կաննի կինոփառատոնում աստղերը ցուցադրել են իրենց դաջվածքները, իսկ Sputnik Արմենիայի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցը ֆիքսել է դրանք։