Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ջիվան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ իր հետ Արցախում են Ֆիլմի նկարահանման հիմնական կազմը, այդ թվում՝ լիտվացի բեմադրող օպերատորը:
Խոսելով տարվող աշխատանքների մասին՝ Ջ. Ավետիսյանն ասել է, որ ներկայումս ֆիլմի նկարչական թիմն Ասկերանի շրջանի Հարավ գյուղում պատրաստում է նկարահանումների տեղանքները՝ կառուցելով ֆիլմի տեսարաններին համապատասխան էքստերիերները և ինտերիերները: Իսկ օպերատորական թիմը ռեժիսորի հետ աշխատում է ֆիլմի կադրավորումների վրա: Հարավ գյուղում արդեն պատրաստ են մի շարք դեկորացիաներ:
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, իրենք զբաղվելու են նաև ֆիլմում քաղաքացիների հավաքագրմամբ՝ ովքեր ցանկություն կունենան մասնակցել ֆիլմի նկարահանումներին։
«Ֆիլմի նկարահանումներն ավարտվելու են օգոստոսի վերջին: Իսկ սեպտեմբերից ֆիլմի աշխատանքները կշարունակվեն Եվրոպայում: Ֆիլմն ամբողջությամբ կավարտենք 2019 թվականի գարնանը:
«Դրախտի դարպաս»-ում նկարահանվում են օտարերկրյա հայտնի դերասաններ Լիտվայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, որոնց թվում է նաև Ֆիլմի գլխավոր հերոսուհի Տատյանա Սպիվակովան, ինչպես նաև Նյու Յորքում ապրող մեր հայրենակցուհի Նաիրա Զաքարյանը»,- ավելացրել է Ջ. Ավետիսյանը:
Ամբողջությամբ՝ artsakhpress.am