Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարյալ ալգորիթմ
Advertisement 1000 x 90

Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարյալ ալգորիթմ

Ամերիկյան քնի բժշկության ակադեմիայի հետազոտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թույլ է տալիս յուրաքանչյուր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ և ըմպելիքի շնորհիվ առույգության ցուցանիշը գրեթե 65 տոկոսով մեծացնել:

Հաշվարկները կատարվել են ԱՄՆ բանակի պատվերով: Հայտնի է, որ ալգորիթմը սուրճի օգտագործումը նախատեսում է «ըստ ժամերի»: Չափաքանակը որոշելու համար մարդը պատասխանում է մի շարք վերահսկիչ հարցերի, որոնք հաշվի են առնում ակտիվության, քնի անհրաժեշտ ժամանակը, մարմնի զանգվածը, զարկերակային ճնշման ցուցանիշները և այլ կարևոր գործոններ:

Ինչպես նշում է հետազոտության հեղինակ Ժակ Ռայմանը, ըմպելիքի օգտագործման ճիշտ ռեժիմը առույգության ցուցանիշը գրեթե 65 տոկոսով մեծացնում է:

Ալգորիթմը չի հրապարակայնացվում, այն հիմա թեստավորում են ամերիկյան բանակի զինվորների վրա, իսկ փորձարկումներից հետո ծրագրում են պատենտավորել:

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Sleep Research-ում:

med.news.am