Քինգսբրիջ քաղաքում հին հեռախոսախցիկը վերածել են փոքրիկ գիշերային ակումբի: Տեղական խորհուրդը այն գնել է հեռահաղորդակցական ընկերությունից, և այժմ «հաստատությունից» ստացվող բոլոր եկամուտները հատկացվում են բարեգործությանը, տեղեկացնում է BBC-ին:
Հեռահաղորդակցական ընկերությունն այդ կերպ օգտագործման է տվել արդեն 5 հազար հին խցիկ. շարժական հեռախոսների երևան գալուց հետո դադարել են դրանցից օգտվել ըստ նշանակության: «Դուրս գրված» խցիկներից որոշները դարձել են փոքրիկ գրադարաններ կամ պատկերասրահներ, բժշկական կետեր, իսկ մի մասն էլ՝ մթերային խանութներ: