Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ Կարգին Հասոն, այսօր կդառնար 38 տարեկան: Նրա անժամանակ կորստի հետ գործընկերները մինչև այսօր դժվարանում են հաշտվել: Tert.am Life-ը Հասմիկի մտերիմ ընկեր, դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ զրուցել է Հայաստանում դերասանուհու անցկացրած վերջին ծննդյան օրվա, իրենց ունեցած ուրախ օրերի ու Հասմիկի կիսատ մնացած երազանքի մասին:
Անդոյի խոսքով` Հասմիկն իր ծննդյան օրը շատ էր սիրում, ասում է` առհասարակ նա կյանքն էր սիրում ու ամեն օրը փորձում էր տոնի վերածել:
«Հասմիկը շատ դրական մարդ էր, մեր հուշերում հենց այդպիսին էլ մնացել է: Նրա նիստուկացը, ապրելակերպն այնպիսին էին, կարծես, ամեն օր իր ծնունդը լիներ: Միշտ լավ մտքերով էր լցված, միշտ մտածում էր, որ ամեն բան լավ է լինելու։ Երբ իմացանք նրա առողջական խնդրի մասին, շոկի մեջ էինք, որովհետև չէինք պատկերացնում այդքան դրական մարդուն այդպիսի հիվանդությամբ,-ասաց Անդոն ու ավելացրեց, որ Հայաստանում Հասմիկի անցկացրած վերջին ծննդյան օրը շատ հետաքրքիր է անցել,-Նա ծնունդը նշեց հենց այն վայրում, որտեղ իմ հարսանիքն էինք նշել:
Ամբողջությամբ՝ life.tert.am