Բաղադրիչներ
- Կարտոֆիլ – 300 գ
- Քունջութ – 10 գ
- Բուսայուղ – 2 ճ/գ
- Սոխ – 1 հատ
- Խնձորի քացախ – 1/2 թ/գ
- Սև պղպեղ – 1/4 թ/գ
- Կարմիր պղպեղ – 1/4 թ/գ
- Սոյայի սոուս – 20 մլ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը քերել կորեական քերիչով, լվանալ հոսող ջրով:
- Ջուր եռացնել և լցնել քերած կարտոֆիլը և թողնել, որ 2 րոպե եռա, հետո լցնել քամիչի մեջ և պահել սառը ջրի տակ:
- Մանր կտրատել սոխը և տապակել 2 ճ/գ բուսայուղով:
- Խորը ափսեի մեջ լցնել կարտոֆիլը սոխի հետ և լավ խառնել:
- Վրան լցնել սոյայի սոուսը և քացախը, ավելացնել քունջութ և պղպեղ: Նորից խառնել:
- Մատուցել 15 րոպե անց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը