Վերջանում է մեկ ակնթարթում. ջեռոցում պատրաստված բանան՝ դարչինով և մեղրով
Advertisement 1000 x 90

Վերջանում է մեկ ակնթարթում. ջեռոցում պատրաստված բանան՝ դարչինով և մեղրով

Բաղադրիչներ

  1. Բանան – 1 հատ
  2. Մեղր – 1 թ/գ
  3. Դարչին – 1 փ/գ
  4. Ընկույզ – 5 գ
  5. Շագանակագույն շաքարավազ – 2 պտղունց
  6. Փայլաթիթեղ՝ թխելու համար

Պատրաստման եղանակը

  1. Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան:
  2. Բանանը լվանալ: Կեղևին կտրվածքներ անել: Կտրվածքների միջով կտրել նաև բանանը, բայց շատ խորը չանել կտրվածքները՝ կեղևի ներքին մասը չվնասելու համար:
  3. Բանանի կտրատված մասերին մեղր լցնել, ավելացնել ընկույզը:
  4. Վրան ցանել նաև դարչին և շագանակագույն շաքարավազ:
  5. Բանանը փաթաթել փայլաթիթեղով և դնել ջեռոցը 12-15 րոպե: Մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը