20-րդ դարի 80-ականներին ԽՍՀՄ հեռուստաէկրաններին բարձրացավ Բերթոլդ Բրեխտի «Մամաշա Կուրաժի երեխաները» պիեսի հիման վրա նկարահանված «Աննա Ֆիրլինգի ճամփաները» երկմասանի հեռուստաֆիլմը: Գլխավոր դերերում նկարահանվել են Լյուդմիլա Կասատկինան, Արմեն Ջիգարխանյանը, Իմանուիլ Վիտորգանը և այլք:
Պատերազմի արհավիրքի, դրա ճիրաններում հայտնված սերունդների մասին պատմող դրաման, ցավոք, արդիական է: