Metacritic պորտալը հրապարակել Է 30 ռեժիսորներից բաղկացած ցուցակը, որոնք իրենց կարիերայի ընթացքում ոչ մի ձախողված ֆիլմ չեն նկարահանել:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այն ֆիլմերը, որոնք ստեղծվել են 1980 թվականից հետո և կինոռեսուրսում ստացել քննադատների միայն դրական արձագանքները: Ցուցակում տեղ են գտել այնպիսի հայտնի կինեմատոգրաֆիստներ, ինչպիսիք են՝ Ջեյ Ջեյ Աբրամսը («Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը», «Առաքելություն. անկատար Է 3»), Ուես Անդերսոնը («Շների կղզին», «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»), Քվենտին Տարանտինոն («Քրեական ընթերցվածք», «Կատաղած շները») և Մարտին Սքորսեզեն («Ուխտադրուժները», «Անիծյալների կղզին»):
Ցուցակում նաև ընդգրկվել են Դենի Վիլնյովը, Էդգար Ռայթը, Սոֆյա Քոփոլան, Թոդ Հեյնսը, Պոլ Թոմաս Անդերսոնը, Ժան-Պիեռ և Լյուք Դարդեն եղբայրները և մուլտիպլիկատոր Հայաո Միյաձակին: Իրենց աշխատանքների համար վատ արձագանքներից խուսափել են նաև ռեժիսորներ Ժակ Օդիարը, Ասղար Ֆարհադին, Նոա Բաումբակը, Ալեքսանդր Փեյնը, Ռամին Բահրանին, Էնդրյու Բուջալսկին և Պոն Ջուն-հոն: Բացի այդ, թոփում հայտնվել են Գայ Մեդինը, Բեն Ուիթլին, Նուրի Բիլգե Ջայլանը և Նիկոլ Հոլոֆսեները: