Չորս պատճառ, թե ինչու է նորմալ տարիքի հետ կորցնել ընկերներին
Advertisement 1000 x 90

Չորս պատճառ, թե ինչու է նորմալ տարիքի հետ կորցնել ընկերներին

Դուք ավելի քիչ ժամանակ ունեք

Տարիքի հետ ձեր պատասխանատվությունը մեծանում է, ժամանակը` պակասում, իսկ շփումը, որպես կանոն, հետին պլան է մղվում: Երբ դա տեղի է ունենում, մենք սկսում ենք գնահատել մեր ազատ ժամանակը և հասկանում ենք, որ չարժե դա ծախսել այն ընկերների վրա, որոնց ընկերակցությունը մեզ այնքան էլ դուր չի գալիս: Անհամեմատ ավելի կարևոր և օգտակար է սեփական առանց այն էլ սահմանափակ ժամանակը ծախսել այն մարդկանց վրա, որոնք մեզ համար կարևորություն ունեն և իրոք դուր են գալիս մեզ:

Ձեր ընկերությունը ժամանակի հետ խորանում է

Երբ մենք մեծանում ենք, մեր անհուսալի ընկերները ցրվում են: Մնում են միայն նրանք, ովքեր մեր կողքին են եղել ոչ միայն լավ, այլ երբեմն նաև` մեր կյանքի ամենավատ պահերին: Նման մարդկանց հետ մեր կապը միայն խորանում է և մենք դադարում ենք մյուսներին փնտրել, որովհետև սկսում ենք տեսնել, թե ով է մեր իսկական ընկերը: Եվ այդ կապը ժամանակի հետ ուժեղանում է:

Մենք ավելի մեծ փորձ ենք ձեռք բերում

Մեզ բոլորիս ընկեր է պետք, որը կաջակցի մեզ և երբ դուք մեծանում եք, սկսում եք տեսնել, թե իրոք ում վրա կարող եք հույս դնել: Դա ձեզ կօգնի հասկանալ, թե ում հետ է պետք մնալ, իսկ ում հրաժեշտ տալու ժամանակն է եկել: Ընկերական հարաբերությունների իրական արժեքի գիտակցումը այն անգին դասն է, որը կարող է ձեզ տալ միայն փորձառությունը:

Դուք այլևս չեք կարող տանել անկեղծության պակասը և կեղծավորությունը

Երբ մենք մեծանում և իմաստնանում ենք, այլևս չենք կարող չնկատել, որ այն մարդիկ, որոնց հետ մենք նախկինում շփվում էինք, այլևս չեն համապատասխանում «այսօրվա» մեզ: Մենք սկսում ենք միանգամից նկատել ոչ անկեղծ և մեզ չհամապատասխանող մարդկանց: Մենք գիտակցում ենք, որ «քանակի նկատմամբ որակի գերակայությունը» նաև ընկերությանն է վերաբերում: Դուք կընտրեիք լավ ընկերոջ հետ ազնիվ և անկեղծ զրույցը, որ թե մակերեսային մարդու հետ ոչ անկեղծ երկխոսությունը:

style.news.am