1925թ. այս օրը՝ հունիսի 21-ին բացվեց Շիրակի (Կապսի) ջրանցքը… Ջրանցքի բացմանն անդրադարձել է նաև Խաչիկ Դաշտենցը իր «ֆայտոն Ալեք» ստեղծագործությունում…
Հազար ինհարյուր քսանհինգ թիվն էր,
Հունիսյան խաղաղ մի առավոտ,
Այդ օրը բացումն էր Կապսի ջրանցքի,
Եվ այդ մեծ տոնին Ալեքը վճռեց
Մի ուրույն փայլ տալ պատմական անցքին:
Ճիճվի բլրակով բարձրացավ վերև,
«Կարմիր աղբյուրից» ջուր խմեց հևքով,
Ապա շուռ տալով ձիու գլուխը՝
Սրընթաց անցավ Յոթ-վերքի կողքով:
Ճերմակ Համոյի խանութի առաջ
Մի պահ կանգ առավ, մտրակը ծալեց,
Ցած իջավ արագ, ինչ-որ բան գնեց,
Եվ շտապ շտապեց դեպի իր կառքը…
Հ.Գ. Շիրակի ջրանցքի վարչությունը. նստած են, աջից ձախ՝ ինժ. Նատալյա Մարտիրոսյան, Արմենակ Հովսեփյան (փոխնախագահ), Արսեն Եսայան (նախագահ), ինժ. Հ. Տեր-Աստվածատրյան (շինարարության պետ), ինժ. Օհանյան