«Գահերի խաղը» սերիալի աստղեր Կիտ Հարինգտոնի և Ռոուզ Լեսլիի ամուսնությունը կայանալու է հունիսի 23-ին Շոտլանդիայի հյուսիս-արևելքում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Զույգը, որն էկրանին մարմնավորել է սիրահարներ Ջոն Սնոուի և Իգրիտի դերերը, հանդիպել է 2012-ին:
Դերասանուհու հայրը Սեբ Լեսլին ամրոց ունի Արևմտյան Գարիոչում: Դերասանուհին մեծացել է Աբերդենում նախքան Լոնդոն տեղափոխվելն ու մեծ կարիերա սկսելը: Թեև հարսանիքի մասին կոնկրետ ծրագրեր զույգը չի հրապարակել, սակայն հավանաբար նրանք հարսանիքը կանցկացնեն Վարդհիլ ամրոցում, որը պատկանում է Լեսլիի ընտանիքին:
Դերասաններ Էմիլիա Կլարկը, Դեներիս Տարգարիենը և Փիտեր Դինքլեյջըը ժամանել են Աբերդին քաղաք հունիսի 22-ին: Զույգի նշանադրության մասին հայտարարվել էր դեռ սեպտեմբերին: