Դեմքին հայտնվող գծերը շատ բան են վկայում մարդու բնավորության և առողջության մասին: Brainum.ru-ն ներկայացրել է՝ ինչ են դրանք պատմում ներքին օրգանների աշխատանքի մասին:
Հորիզոնական գծեր ճակատին: Սրանք հաճախ անվանում են նաև «անհանգստության գծեր». դրանք սթրեսի առաջին տեսանելի նշանն են: Մարդիկ, ովքեր աշխատում են սթրեսային իրավիճակներում կամ կատարում են պարտականություններ, որոնք մտավոր ակտիվություն են պահանջում, հաճախ են այսպիսի գծեր ունենում ճակատին: Ճակատին հորիզոնական գծերի առկայությունը կարող է վկայել նաև այն մասին, որ օրգանիզմը քիչ ջուր է ստանում, սննդակարգում չափազանց շատ շաքար և ճարպ է ներառված:
Գծեր հոնքերի միջև հատվածի աջ մասում: Ուղղահայաց գծերն այս հատվածում կապված են լյարդի աշխատանքի հետ: Խնդիրը կարող է մեծ քանակով ալկոհոլի օգտագործումը, մեծ քանակով սթրեսի առկայությունը լինել:
Գծեր հոնքերի միջև հատվածի ձախ մասում: Այս հատվածում գծերը կապված են փայծաղի աշխատանքի հետ: Ամենայն հավանականությամբ խնդիրը մեծ քանակով շաքարի օգտագործումն է: Նվազագույնի հասցրեք շաքարի օգտագործումը, չորամրգեր, մրգեր օգտագործեք:
Գծեր քթի վերևի հատվածում: Սրանք հազվադեպ են հանդիպում և կարող են վկայել այն մասին, որ կարող եք ընկալունակ լինել ալերգիաների նկատմամբ: Այս հատվածում գծերի առկայությունը կարող է կապված լինել նաև ցածր լիբիդոյի հետ:
Գծեր աչքերի կողքին: Աչքերի անկյուններում հայտնվող գծերը կարող են վկայել աչքերի գերծանրաբեռնվածության մասին: Սրանք կարող են հայտնվել անընդհատ կկոցելու կամ սթրեսի հետևանքով: Այս հատվածում գծերի առկայությունը կարող է վկայել նաև որովայնի, երիկամների, լյարդի հետ կապված խնդիրների մասին:
Շրջանակներ աչքերի տակ: Քիչ քնելն այս խնդրի հիմնական պատճառն է: Այս հատվածում գծերի առկայությունը կարող է վկայել ոչ միայն՝ սթրեսի և անքուն գիշերների, այլև արյան շրջանառության հետ կապված խնդիրների մասին:
Նկատելի հետքերի այտերին: Սա հիմնականում վկայում է նյութափոխանակության խանգարման մասին: Կարմրածությունը, հետքերը կարող են վկայել նաև թոքերի հետ կապված խնդիրների մասին:
Քթի կարմրածություն: Սա կարող է վկայել արյան ճնշման հետ կապված խնդիրների մասին:
Գծեր բերանի մոտ: Այս խնդիրը կարող է կապված լինել հաստ աղիի առողջության հետ: Շատ հեղուկ օգտագործեք, բջջանյութ, վիտամին D-ով հարուստ մթերք:
Ժպտալու ընթացքում առաջացող գծեր: Այս գծերը սվորաբար առկա են ուրախ մարդկանց մոտ: Սակայն դրանք կարող են կապված լինել նաև ենթաստամոքսային գեղձի առողջության հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը