Կանայք տարբեր վարք են դրսևորում աշխատավայրում և տանը: Խոսքը ոչ միայն շփման ձևի, այլև դիրքի մասին է, որով կինը նստում է: Cluber.com.ua-ի հաղորդմամբ՝ ոտքերի դիրքը հնարավորություն է տալիս բավական շատ բան իմանալ կնոջ բնավորության մասին:
А Մարդիկ այս կանանց չափազանց սառն են համարում, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Նրանք համբերատար են, հավասարակշռված, սակայն աշխատակիցները դժվարությամբ են հասկանում նրանց:
Б Կոնֆլիկտային իրավիճակներում զիջումների են գնում, սակայն այլ իրավիճակներում թույլ չեն տալիս ղեկավարել իրենց: Ինչ էլ պատահի, նրանք միշտ կհասնեն նախանշված նպատակին: Նրանց համար կարևորն ուշադրության կենտրոնում լինելն է:
В Ուժեղ բնավորությունն այս կանանց գլխավոր առավելությունն ու թերությունն է միևնույն ժամանակ: Առավելությունն այն է, որ նրանք գիտեն՝ ինչ են ուզում, իսկ թերությունն արտահայտվում է սխալներ գործելիս. այս կանայք չեն կարողանում ընդունել իրենց սխալները:
Г Պատրաստ են սարեր շուռ տալ՝ սեփական նպատակներին հասնելու համար: Երբեմն սա իսկապես առավելություն է: Բայց ցանկությունների պոռթկման արդյունքում նրանք անցնում են սահմանները, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Չեն սիրում նստել մի տեղում և սպասել:
Д Վճռական չեն: Վախենում են միշտ և ամեն ինչից, մշտապես անհանգստանում են որևէ բանից: Բայց երբեմն հենց այս առանձնահատկությունն է գրավում մարդկանց ուշադրությունը:
Е Ինքնավստահ են, միշտ հավատում են սեփական ուժերին: Սիրում են իշխանություն, կարողանում են իշխել: Տիպիկ ղեկավարներ են:
Ж Անկեղծություն և ճշմարտացիություն ամեն բանում. ահա այս կանանց գլխավոր հատկությունը: Արտաքինից կարող են շատը սառը թվալ, բայց անհրաժեշտության դեպքում հենց նրանք են առաջինն օգնության հասնում:
З Տխրում են նույնիսկ ամենաչնչին պատճառով: Ցանկացած ոչ տեղին կատակ նրանց ստիպում է փակվել: Ւրականում այս կանայք չափազանց զուսպ են:
И Այս կանանց բնավորության ամենակարևոր գծերն ամաչկոտությունն ու վճռականության բացակայությունն են: Նրանք չեն սիրում աղմկոտ շրջապատ, այդ պատճառով էլ գրեթե միշտ միայնության են ձգտում: Կարողանում են ճանաչել մարդկանց, նրանց հասկանում են առաջին իսկ բառից:
К Աշխատավայրում իսկական լիդեր են, սակայն անձնական կյանքում նրանց ինչ-որ բան չի բավարարում: Ցանկանում են լինել առաջինն ու միակը, այդ պատճառով շատ խանդոտ են:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը