«Ցավում եմ, որ ինչ-ինչ պատճառներով հայ հեռուստադիտողը դիտում է թուրքական սերիալներ». Կարեն Ասլանյանը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ցավում եմ, որ ինչ-ինչ պատճառներով հայ հեռուստադիտողը դիտում է թուրքական սերիալներ». Կարեն Ասլանյանը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

Հայկական հեռուստասերիալների ամենացանկալի փեսացուներից մեկին՝ Կարեն Ասլանյանին, շուտով երկրպագուները կտեսնեն նոր՝ «Այրված անուրջներ» հեռուստասերիալում, որտեղ նա կրկին մարմնավորում է գլխավոր հերոսին: Վերջինի դժվարությունները, սակայն, սկսվում են հենց առաջին սերիայից: Հեռուստասերիալը «Շանթ Պրեմիում»-ի եթերում կլինի հուլիսի 2-ից, իսկ երկրպագուներն արդեն ակտիվ քննարկում են Կարենի մարմնավորած հերոսին, նրա և խաղընկերուհու՝ Մարիամ Ալեքսանյանի հարաբերություններն ու անոնսում հայտնված մյուս տեսարանները:

Մինչ հեռուստասերիալի մեկնարկը, NEWS.am STYLE-ը Կարենի հետ ֆոտոշարք է իրականացրել ու զրուցել նոր կերպարի, Մարիամի հետ աշխատելու, հայկական ֆիլմերում բաց տեսարանների, մեր հեռուստասերիալների թերի կողմերի և շատ այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

Կարեն, շուտով քեզ տեսնելու ենք նոր հեռուստասերիալում՝ կրկին գլխավոր դերով: Ինչպե՞ս եղավ «Այրված անուրջներ»-ում նկարահանվելու առաջարկն ու ինչպիսի՞ հերոսի ես այս անգամ մարմնավորում:

«Շանթ» հեռուստաընկերության կողմից հրավիրվեցի քասթինգի, դերս հաստատվեց, ես էլ տվեցի իմ համաձայնությունը:

Կերպարս բավականին հետաքրքիր երիտասարդ է, անունը Լևոն է: Հետաքրքիր է նրանով, որ միևնույն ժամանակ ե´ւ հասուն է, ե´ւ ոչ, ե´ւ ուժեղ է, ե´ւ ուժեղ չէ: Երևի այն հարվածից հետո, որը նա ստանում է ֆիլմի հենց առաջին սերիայում, նրա փոխարեն յուրաքանչյուրն էլ այդպիսին կլիներ. նրան ժամանակ է պետք հասունանալու և ամրանալու համար: Խնդիրը հենց դա է՝ խաղալ, կերպարը հասունացնել, զարգացնել, նրան դժվարությունների միջից դուրս բերել:

Լևոնը հարուստ տղա է, որի հայրը գործարար է: Սակայն նա չի ապրում այդ գումարներով, հարստությունը չէ, որ նրան երջանկացնում է կյանքում: Նրա համար առաջնայինը սերն է, հենց այդ սիրո պատճառով էլ նա ընկնում է այդ անկանոն իրավիճակի մեջ, որից էլ բխում են սխալներ ու ապակողմնորոշված քայլեր:

Ֆիլմի մեկնարկը դեռևս չի տրվել, սակայն երկրպագուներն արդեն քննարկում են քո և Մարիամի հարաբերությունները, ձեզ սիրավեպ են վերագրում, չնայած՝ թե դու, թե Մարիամը բազմիցս հերքել եք այդ լուրերը…

Ես պարզապես լուսանկար էի տեղադրել և գրել՝ «Գաղտնիք», որովհետև մեզ չէր թույլատրվում հայտարարել, որ խոսքը նոր հեռուստասերիալի մասին է: Մարիամն ունի ընկեր, որը Գոռ Համարձումյանն է: Գոռի հետ մենք դեռ համալսարանում ուսանելու տարիներից ենք ընկերություն անում: Մարիամի և իմ միջև չի կարող սիրավեպ լինել: Չկա նման բան, մենք զուտ խաղընկերներ ենք:

Ամբողջությամբ` style.news.am