Toyota-ն՝ Ալոնսոյի օգնությամբ հաղթում է ԼըՄանում: Մաթևոս Իսահակյանը նշում է նորամուտը. autoplus.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Toyota-ն՝ Ալոնսոյի օգնությամբ հաղթում է ԼըՄանում: Մաթևոս Իսահակյանը նշում է նորամուտը. autoplus.am

Ավտոսպորտում գոյություն ունեն պաշտամունքային մրցավազքեր, որոնցում հաղթանանակ տոնելը ցանկացած մարզիկի երազանքն է: Դրանց թվում առանձնակի տեղ է զբաղեցնում ԼըՄանի 24 ժամվա մրցավազքը, որը Ֆորմուլա1-ի Մոնակոյի Գրան-Պրիի և Indycar սերիայի Indy 500 մրցավզքի հետ մեկտեղ կազմում է ավտոսպորտի գագաթնակետը:

Պատահական չէ, որ տարբեր սերիաներում առասպելական հաջողությունների հասած մրցաշավորդները հնարավորության դեպքում փորձում են նաև տեղ գտնել այդ առաջնություններին մասնակցող թիմերում: Այս տարի հերթը Ֆերնանդո Ալոնսոյինն էր, ով ոչ միայն մասնակցեց ԼըՄանին, այլ նաև կարողացավ հաղթանակ պարգևել Toyota գործարանային թիմին առավել հեղինակային՝ LMP1  դասում:

Իր նորամուտը ֆրասնիական առասպելական մրցուղում նշեց Ջենսոն Բաթոնը, որը համալրել էր SMP Racing թիմի կազմը: Ճիշտ է՝ տիտղոսավոր բրիտանացին չկարողացավ հաջողության հասնել՝ դուրս մնալով պայքրից ավտոմեքենայի շարժիչի անսարքության պատճառով:

a1plus.am