«Տղամարդու սերը պահելու լավագույն միջոցը՝ նրա հետ չամուսնանալն է»:
«Ինձ միշտ թվացել է, որ «մադամ» դիմելաձևը ավելորդ կնճիռի ավելացման է նման: Այն քեզ 10 տարով մեծացնում է»:
«Իտալացու գլխում 2 միտք կա: Երկրորդը՝ սպագետին է»
«Վախենում եմ սիրուց, ինչպես ցավից: Որովհետև սիրո հակառակ կողմը ցավն է»:
«Ի՞նչն է ինձ թույլ տալիս միշտ լավ տեսք ունենալ: Ջուրը, քունը, սերը»:
«Օծանելի՞ք: Դրա իմաստը…պատմելն է, բայց ոչ ամեն ինչ և ամենակարևորը, ոչ ամենքին»:
«Աշխատեք շատ երգել: Երգելը ջերմացնում է հոգին»:
«Սիրախաղը՝ դեղահաբ է: Կողմնակի բարդությունները անկանխատեսելի են»:
«Գեղեցկությունը՝ ոչինչ է, եթե դուք այն չեք կրում որպես դրոշ, որպես զենք, որպես սուր»:
«Մի վախեցեք մեծանալ: Ամեն տարիք իր գեղեցկությունն ունի: Ապրած տարիները՝ փորձ և իմաստություն են, հումորի զգացում, հանգիստ ու սթափ հայացք ամեն ինչին»:
«Մարդու մեջ ես գնահատում եմ զգայունությունը և անհատականությունը»:
«Ես մայր եմ, իսկ մայրերը երբեք միայնակ չեն լինում»:
«Երբեք կախում մի ունեցեք ուրիշների կարծիքներրից: Վայելեք ձեր գեղեցկությունը և ընդունեք այն որպես մեծ պարգև»:
«Իսկական կինը՝ դա խելքն է, հմայքը, բարությունը և հումորի զգացումը: Նույնն էլ տղամարդուց եմ սպասում»:
«Ես ինձ գեղեցիկ կին եմ համարում: Ես համարում եմ ինձ կին, որ լավ տեսք ունի: Բայց ոչ միշտ»:
«Երեխաները իմ կյանքի ամենամեծ հաջողությունն են»:
«Ոչ մի դեպքում չեմ հրաժարվի իմ ոչ մի կնճիռից: Դրանք ես շատ դժվար եմ վաստակել»:
«Սեքսը մեծ հարցական նշան է, որը տպված է ամեն մեկի մտքում: Այնպես որ դրա մասին միշտ կխոսեն»:
«Ես կարող եմ լինել բորբոքված, նյարդայնացած, կենտրոնացած և վշտացած, բայց ես երբեք չեմ ձանձրանում»:
«Ես շատ անգամներ երջանիկ եմ եղել: Ահա և վերջ»: