7 մթերք, որոնցից պետք է խուսափել քնելուց առաջ
Advertisement 1000 x 90

7 մթերք, որոնցից պետք է խուսափել քնելուց առաջ

Դուք երևի կյանքում գոնե մեկ անգամ բախված կլինեք այն տհաճ իրավիճակին, երբ նախօրեի առատ ընթիքից հետո առավոտյան արթնացել եք ծանր գլխով և հոգնածության զգացումով: Պարզվում է՝ ուղիղ կապ կա քնի որակի և գիշերը կերած սննդի մեջ: Ահա թե ինչու պետք է խուսափել որոշակի մթերքներից, եթե ուզում եք լիարժեք և առողջ գիշերային քուն ունենալ:

  1. Ջուր

Որոշ մարդիկ գիշերը ջուր խմելու սովորություն ունեն: Անկասկած, ջուր խմելն օգտակար ու կարևոր է, սակայն երեկոյան խմած ավելորդ 1-2 բաժակ ջուրը շատ հանգիստ կարող է Ձեզ գիշերն արթնացնել: Ավելին, ցերեկը հեշտությամբ յուրացվող հեղուկի ավելցուկը գիշերը Ձեզ կանհանգստացնի:

  1. Սուրճ

Սուրճը բացառապես առավոտյան ըմպելիք է, և պետք է սրա հետ հաշտվել: Գիշերը խմած մի գավաթ լատտեն, կամ, որ ավելի վատ է, էսպրեսսոն, Ձեր կենտրոնական նյարդային համակարգը լարվածության մեջ կպահի ևս 6-8 ժամ: Բնականաբար, Դուք նորմալ չեք քնի: Բժիշկների կարծիքով՝ սուրճից պետք է հրաժարվել ընթրիքից հետո արդեն, հատկապես, եթե կոֆեինի նկատմամբ զգայուն եք:

  1. Սպիտակուցների և ճարպերի մեծ պարունակությամբ մթերքներ

Պարզվում է՝ նրանք նույնպես բացասաբար են ազդում քնի որակի վրա: Այս 2 կարգի սննդամթերքներն էլ երկար են մարսվում, և Ձեր խեղճ օրգանիզմն այդպես էլ չի հասցնում հանգստանալ:

  1. Թթու և կծու սնունդ

Համեմունքներով առատ սննդամթերքը կարող է այրոցի զգացողություն առաջացնել, բայց ընթրիքի առատ սեղանի շուրջ դրա մասին քչերն են հիշում: Սակայն այրոցը կարող է փչացնել Ձեր գիշերային հանգիստը: Ընդ որում, պառկած դիրքը միայն կխորացնի սիմպտոմները: Եթե այդ տհաճ վիճակի ողջ «հմայքը» չեք ուզում զգալ Ձեր մաշկի վրա, ընթրիքին հրաժարվեք տապակած, սուր և տոմատային սննդից և ավելի թեթև սնվեք:

5.Պիցցա

Սա իսկական «ռումբ» է Ձեր օրգանիզմի հանգիստ աշխատանքի համար: Սա հատկապես վերաբերում է սուպերմարկետներում վաճառվող սառեցված պիցցային: Բացի յուղոտ պանրից, թթու պոմիդորներից և կետչուպից, դրանք պարունակում են կոնսերվանտներ, համի ուժեղացուցիչներ և քիմիական սննդարդյունաբերության այլ «նվաճումներ»: Ծանր, անհանգիստ քունը երաշխավորված է:

  1. Շոկոլադ

Քաղցրեղենը երեկոյան ճաշացանկի լավագույն ընտրությունը չէ: Այն նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը: Բացի դրանից, շոկոլադի մեջ նույնպես կոֆեին է պարունակվում, որը կենտրոնական նյարդային համակարգի վրա գրգռիչ ազդեցություն ունի: Շոկոլադ կերեք աշխատանքային օրվա ընթացքում, երբ ուղեղին էներգետիկ սնուցում է հարկավոր, իսկ երեկոյան մրգեր կերեք:

  1. Ալկոհոլ

Օրգանիզմի համար ավելի վատ բան չկա, քան կեսգիշերային գինարբուքը: Անգամ, եթե Դուք այնքան էլ շատ ալկոհոլ չեք օգտագործել, այն, միևնույն է, իր վատ ազդեցությունը կունենա: Խոսքը միայն խումհարի մասին չէ: Ալկոհոլային խմիչքները խանգարում են, որ ուղեղը խորը քուն մտնի, ինչն էլ հենց մարմնին և հոգուն իսկական հանգիստ է բերում:

Եթե Դուք հոգ տանեք Ձեր առողջության համար և խելամտորեն մոտենաք սնվելու խնդրին, ապա դա կարտահայտվի ոչ միայն օրգանիզմի ընդհանուր վիճակով, այլ նաև քաշով, արտաքին տեսքով և անգամ՝ տրամադրությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը