Հադրութում երկու երեխաների մահից հետո գայլերին սպանելու քաղաքականությունը կարող է վերանայվել. news.am
Advertisement 1000 x 90

Հադրութում երկու երեխաների մահից հետո գայլերին սպանելու քաղաքականությունը կարող է վերանայվել. news.am

Արցախի Հադրութի շրջանում, հնարավոր է, գայլերին սպանելու քաղաքականությունը երկու երեխաների մահից հետո վերանայեն:

Հադրութի շրջանային մարմնի աշխատակազմի ղեկավար Վարդան Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղի ունեցած ողբերգությունից հետո տեղացիների կողմից մի քանի գայլեր են սպանվել, սակայն հայտնի չէ՝ նրանց թվում կար արդյոք երեխաների մահվան մեղավորը:

«Վերջին տարիներին գայլերին ոչնչացնելու մոինիթորինգ էր հայտարարվել, սակայն տեղի ունեցածից հետո կատաղության համաճարակից խուսափելու նպատակով մի քանի գայլ ոչնչացվել է և ապագայում քաղաքականությունը կարող է վերանայվել», – ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ հարձակման բոլոր դեպքերը տեղի են ունեցել գյուղի մերձակայքում:

Մայիսի 28-ի ցերեկը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Թումի շրջաններում գայլերը հարձակվել էին մարդկանց վրա:

Մեծ Թաղեր գյուղում գայլը հարձակվել էր Տիգրան Խամփերյանի վրա (2008 թ. ծնված)՝ վնասելով ազդրը և Արինա Մարգարյանի (2014 թ. ծնված)՝ վնասեկով երեխայի դեմքը և գլուխը: Թումի գյուղում գայլը հարձակվել էր Կամո Գասպարյանի վրա (2007 թ. ծնված)՝ դեմքի և ոտքերի վնասվածքներ հասցնելով: Նույն օրը երեկոյան հիվանդանոց էր դիմել Թումի գյուղի բնակիչ Լևա Արզումանյանը (1977 թ. ծնված), որի ոտքը գայլը կծել էր:

Չնայած բժիշկների բոլոր ջանքերին Կամո Գասպարյանին և Արինա Մարգարյանին չհաջողվեց փրկել: