Շատ կարևոր իմաստնություն. երբեք մի կիսվեք գաղտնիքներով: Դա ձեզ կոչնչացնի:
Մարդը չպետք է չափազանց ազնիվ լինի: Ուղիղ ծառերն առաջին հերթին են կտրում, առաջինը կոտրում են ազնիվ մարդկանց:
Կրթությունը ձեր լավագույն ընկերն է: Կրթված մարդուն հարգում են ամենուր, կիրթ լինելը գեղեցիկ ու երիտասարդ լինելուց կարևոր է:
Երբեք ընկերություն մի արեք դիրքով ձեզնից բարձր կամ ցածր մարդու հետ: Այդպիսի ընկերությունը երբեք երջանկություն չի բերի:
Գրքերը հիմարի համար նույնն են, ինչ հայելին կույրի համար:
Ձեր երեխային պաշտպանեք՝ որպես գանձ, ամեն ինչից նրա կյանքի առաջին հինգ տարիներին: Հաջորդ 5 տարիներին անընդհատ վիճեք նրա հետ: Երբ լրանա նրա 16 տարին, շփվեք նրա հետ ընկերոջ պես: Ձեր հասուն երեխաները ձեր լավագույն ընկերներն են:
Մարդը մեծ է իր գործով, այլ ոչ՝ ծագմամբ ու տոհմով:
Ծաղիկների բույրը լսելի է այնտեղ, ուր քամին է փչում, սակայն մարդու բարությունը տարածվում է ամենուր:
Երբ սկսեք ինչ-որ բանի վրա աշխատել, մի վախեցեք ձախողելուց: Կեսճանապարհին ոչինչ մի թողեք: Գլխովին աշխատանքին տրված մարդիկ ամենաերջանիկ մարդիկ են աշխարհում:
Այս աշխարհի մեծագույն հզորությունը կնոջ երիտասարդության ու գեղեցկության մեջ է:
Երբ ձեր հոգու մեջ սողոսկում է վախը՝ հարձակվեք ու հաղթեք նրան:
Ցանկացած գործ սկսելուց առաջ անպայման ձեզ 3 հարց տվեք՝ ինչո՞ւ եմ ես դա անում, ի՞նչ արդյունք եմ ակնկալում, և արդյո՞ք այն ինձ հաջողություն կբերի: Գործը սկսեք միայն այն դեպքում, երբ այդ երեք հարցերի համար բավարար պատասխաններ կունենաք:
Ցանկացած ընկերության մեջ եսասիրության տարր կա: Առանց եսասիրության՝ ընկերություն չի լինում: Այսպիսին է դառը ճշմարտությունը:
Անգամ, եթե օձը թունավոր չէ, այն ձևանում է այդպիսին:
Սովորեք ուրիշների սխալների վրա: Դուք չեք կարողանա ապրել այնքան, որ ինքնուրույն կատարեք բոլոր սխալները:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը