Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում հրապարակել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակին նվիրված գրառում, նրա կինը՝ Ժաննա Լևինան, նույնպես անդրադարձել է այդ ուրախալի իրադարձությունը։
Նա հրապարակել է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականին հասցեագրված տեսաուղերձ։ Դրանում ասվում է, որ ամուսինը իրեն խնդրել է մի քանի օր չսափրվել։ Ժաննան հավաքականին խնդրել է հաղթել, քանի որ «չի դիմանա այդ անհիմն խայտառակությանը»։
Երեկվա հաղթանակից հետո Ժաննան հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հավաքականը տոնում իր հաղթանակը հանդերձարանում։