
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պատրաստել է ինֆոգրաֆիկ՝ մի քանի խորհուրդներով այն մասին, թե ինչպես է կարելի դիմակայել ամռան շոգին:
Մասնավորապես, խորհուրդ է տրվում սովորականից շատ հեղուկներ օգտագործել, ալկոհոլը չչարաշահել, շատ միրգ և բանջարեղեն օգտագործել, ցերեկային շոգ ժամերին պառկել, խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, հաճախակի ցնցուղ ընդունել, բաց գույնի շորեր կրել և լավ օդափոխվող տարածքում մնալ: