Մարդկանց մինչև 100 տոկոսը միսը պատրաստելու ժամանակ ձեռքերը սխալ է լվանում, համոզված են ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունից հետազոտողները: Այս թեզը հաստատող հետազոտությունը հրապարակվել է նախարարության կայքում:
Հետազոտությանը մասնակցել է 383 կամավոր: Փորձի ընթացքում նրանք պետք է հնդկահավից բուրգերներ և աղցան պատրաստեին: Աղտոտվածության մակարդակը չափելու համար միսը մշակվել է մարդու համար անվտանգ վիուսով՝ MS2 բակտերիոֆագով: Պարզվել է, որ մասնակցների 97 տոկոսը ձռքերը լվացել է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի հրահանգների խախտումներով:
Հրահանգները միանգամայն պարզ են՝ ձեռքերը թրջել, օճառել և լվանալ առնվազն 20 վայրկյան, որից հետո չորացնել: Սակայն 79,5 տոկոսը չի հետևել ժամանակային շրջանակին, իսկ շատերը լվանալուց առաջ ձեռքերը չեն թրջել կամ հետո չեն չորացրել:
Արդյունքում՝ մասնակիցների գրեթե կեսը վիրուսը տարել է պատրաստման համար օգտագործված համեմունքների կոնտեյներներ, իսկ 11 տոկոսը «վարակել» է սառնարանի բռնակները և ջրի ծորակները: 5 տոկոսը վիրուսը տարել է աղցանի մեջ: Եվ եթե մսի մեջ եղած ախտածինները կարող են մահանալ դրա բավարար տապակման ժամանակ, աղցանում դրանք մնում են և ընկնում նրա օրգանիզմի մեջ, ով այն ուտում է:
Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ ամեն տարի գրեթե 130 հազար ամերիկացիներ հիվանդանոցներում են հայտնվում սննդային թունավորմամբ: Նախարարության մասնագետները ուսուցանող տեսանյութ են պատրաստում, որը կօգնի սովորել ձեռքերը ճիշտ լվանալ և թունավորումից խուսափել: