Դաշտանադադար. հորմոնային տեղաշարժերի հետևանքները
Advertisement 1000 x 90

Դաշտանադադար. հորմոնային տեղաշարժերի հետևանքները

Դաշտանադադար` դաշտանային պարբերաշրջանի դադարն է, երբ կնոջ մոտ 12 ամիս շարունակ չի նկատվում դաշտան: Սա տեղի է ունենում հիմնականում 45 տարեկանից հետո: Տարբեր կանանց մոտ կարող է վրա հասնել շատ ավելի շուտ կամ, հակառակը` ավելի ուշ:

Դաշտանային ցիկլի դադարից հետո օրգանիզմում տեղի են ունենում հորմոնային լուրջ տեղաշարժեր՝ հիմնականում պայմանավորված էստրոգենի և պրոգեստերոնի արտադրության անկման հետ:

  • Ե՞րբ է սկսվում դաշտանադադարը` մենոպաուզան:

Կանանց մեծամասնությունը անցնում են իրենց կյանքի այս փուլը 45-55 տարեկանում: Մենոպաուզայի ժամանակը ժառանգականորեն նախասահմանված է: Արտաքին և ներքին որոշ գործոններ կարող են ազդել ավելի վաղ սկսվելուն` ծխելը, քիմիաթերապիան և այլն:

  • Պերիմենապաուզայի և մենապաուզայի տարբերությունը:

Պերիմենապաուզան բուն դաշտանադադարին նախորդող ժամանակաշրջանն է, որի ժամանակ սկսվում է նվազել իգական հորմոնների արտադրությունը և ի հայտ են գալիս նախնական փոփոխությունները: Դաշտանային ցիկլը կարճանում է: Այս փուլում կարող են լինել նաև դաշտանադադարին բնորոշ նշաններ, օրինակ` ջերմային ալիքների տեսքով:

  • Դաշտանադադարն ուղեկցող հիմնական նշանները:

Առավել տարածված նշանը ջերմային ալիքներն են, որոնք կարղ են կրկնվել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին: Ընդ որում տարբեր մարդկանց մոտ ալիքների քանակը օրվա ընթացքում լինում է տարբեր: Կինը ունենաում է վրա հասնող ջերմության զգացողություն, ինչը կարծես տարածվում է ամբողջ մարմնով: Հնարավոր է նաև արտահայտված քրտնարտադրություն, սրտխփոց, մկանային և հոդային ցավեր:

  • Ի՞նչ անել ջերմային ալիքների դեպքում:

Ջերմային ալիքները կարող են կրկնվել օրը մի քանի անգամից մինչև տասնյակ անգամներ և տևել կես րոպեից մինչև 2-3 րոպե: Այս տհաճ երևույթը կարելի է մասամբ կանխարգելել՝ սննդից բացառելով կծու և թթու մթերքները, ալկոհոլը և կոֆեինը: Ավելորդ քաշը և ծխելը նույնպես կարող են վատթարացնել վիճակը: Ջերմային ալիքների դեմ կարող է օգտակար լինել ազատ հագուստի կրումը: Շնչառական վարժությունների կատարումը անմիջապես ջերմային ալիք զգալու պահին նույնպես կարող է թեթևացնել անհարմարությունը: Հակաբեղնավորիչ հորմոնալ դեղորայքը կամ հակասթրեսային պրեպարատները կարող են որոշակիորնե թեթևացնել վիճակը: Այդ պրեպարատները պետք է նշանակի բժշկը:

  • Սրտի առողջությունը դաշտանադադարի շրջանում:

Էստրոգենների քանակի կտրուկ նվազումը անդրադառնում է նաև սրտի աշխատանքի վրա: Կարող են առաջանալ գլխապտույտներ, սրտխփոցներ, զարկերակների էլաստիկության նվազում, ինչը կարող է հանգեցնել արյան շրջանառության խանգարման՝ դրան հաջորդող բոլոր անցանկալի հետևանքներով:

  • Արդյո՞ք դաշտանադադարի նշանները նույնն են բոլոր կանանց մոտ:

Դաշտանադադարի շրջանը խիստ անհատական է յուրաքանչյուր կնոջ համար և յուրաքանչյուրը պետք է գտնի այս շրջանի հաղթահարման իր բանալին: Այն մեթոդները, որոնք օգնել են Ձեր մայրիկին, քրոջը կամ ընկերուհուն կարող են ընդհանրապես արդյունավետ չլինել Ձեզ համար: Անհագստության դեպքում կարող եք խորհրդակցել Ձեր բժշկի հետ, ով որոշակիորեն կուղղորդի ձեզ այդ հարցում:

  • Արդյո՞ք անվտանգ է հորմոնային դեղամիջոցների օգտագործումը դաշտանադադարի շրջանում:

Որոշ դեպքերում հորմոննեը կիրառվում են խիստ արտահայտված ջերմային ալիքների կանխարգելման և ոսկրերի ամրության պահպանման համար: Սա նույնպես շատ անհատական հարց է և անհրաժեշտ են բժշկի ցուցումներ նման բուժում սկսելու համար:

  • Ոսկրերի վիճակը դաշտանադադարի ժամանակ:

Մենոպաուզայի ժամանակ տեղի է ունենում իգական հորմոնների արտադրության կտրուկ անկում: Էստրոգենների պակասը հանգեցնում է ոսկրերից կալցիումի հեռացմանը: Սկսում է նվազել ոսկրերի  խտությունը, դառնում են ավելի փխրուն և դյուրաբեկ: Այս վիճակը հայտնի է օստեոպորոզ անվամբ: Ահա թե ինչու՞ են կանանց մոտ ոսկրերի կոտրվածքների թիվն ավելանում դաշտանադադարի շրջանում:

Ոսկրերի ամրության պահպանման համար պետք է՝

  • Օգտագործել կալցիումով հարուստ սնունդ՝ կաթնամթերք, լոբազգիներ, ընկուզեղեն և այլն
  • Ընդունել վիտամին D-ի հավելումներ
  • Չմոռանալ չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության և ավելորդ քաշի դեմ պայքարի մասին
  • Նվազեցնել օգտագործվող ալկոհոլի քանակը
  • Հրաժարվել ծխախոտից
  • Խորհրդակցել բժշկի հետ

Դաշտանադադարը կնոջ կյանքի բնական շրջան է: Այս ընթացքում տեղի են ունենում կանացի սեռական հորմոնների (էստրոգեն, պրոգեստերոն) քանակի կտրուկ նվազում: Դրա հետևանքով բարձրացնում է որոշ հիվանդությունների՝ օստեոպորոզի, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Անցանկալի դրսևորումների հաղթահարման և հետևանքների կանխարգելման համար պետք է վարել առողջ ապրելակերպ և չխուսափել դիմել մասնագետներին խորհրդատվության համար:

mymed.am