Նեղ կիսավարտիքը բացասական ազդեցություն ունի տղամարդկանց պտղաբերության վրա
Advertisement 1000 x 90

Նեղ կիսավարտիքը բացասական ազդեցություն ունի տղամարդկանց պտղաբերության վրա

Հեծանիվ վարելու համար նեղ կիսավարտիքը բացասաբար են ազդում տղամարդկանց պտղաբերության վրա, դրանք կարող են նվազեցնել սերմնահեղուկի քանակությունը և դրա որակը, պնդում է արհեստական բեղմնավորման մասնագետ Իզաբել Թրեյնորը:

Բանն այն է, որ նեղ անդրավարտիքով ամորձիները տաքանում են, ինչը, իհարկե, բացասաբար է ազդում սերմնահեղուկի որակի վրա: Հետևաբար, տղամարդիկ, ովքեր որոշել են երեխա ունենալ, խորհուրդ է տրվում լայն հագուստ կրել, իսկ հեծանվորդներին՝ հրաժարվել նեղ հագուստից և մարզվել լայն ներքնազգեստով և շորտով:

Արդյունավետ կերպով սերմնաբջիջներ արտադրելու համար ամորձիները պետք է մի քանի ջերմաստիճանով ավելի սառը լինեն, քան՝ ողջ մարմինը: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կարող է ազդել սերմնահեղուկի ձևի, արագության և քանակության վրա: Բացի այդ, պարզվել է, որ նեղ ջինսերը կարող են նվազեցնել սերմնահեղուկի որակը:

med.news.am