Օլյա Հակոբյանը՝ անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Օլյա Հակոբյանը՝ անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին. life.panorama.am

Հանրային մարդկանց անձնական կյանքը մշտապես եղել և կլինի հանրության ուշադրության կենտրոնում։ Մեկ լուսանկար կամ մեկ կասկածելի հանդիպում և մարդիկ պատրաստ են տվյալ մարդու կյանքի հետ կապված բազմաբնույթ ասեկոսեներ տարածել։

Այս անգամ հանրության «մանրադիտակի» առջև է հայտնվել դերասանուհի Օլյա Հակոբյանը, ով արդեն երկար ժամանակ է, ինչ ամուսնալուծված է։ Նա իր ֆեյսբուքյան էջում փոխել է կարգավիճակը՝ նշելով, որ հարաբերությունների մեջ է, իսկ թե ում հետ, դերասանուհին չի նշել։

Life.panorama.am-ը, Օլյայի անձնական կյանքում կատարված փոփոխությունների վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով, կապ հաստատեց նրա հետ, սակայն դերասանուհին հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով.

«Չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ այդ թեմայի վերաբերյալ, երբ ցանկանամ խոսել, ինքս կանեմ դա»։

Հիշեցնենք, որ Օլյա Հակոբյանը տարիներ առաջ ամուսնացած էր դերասան, պրոդյուսեր Աբել Աբելյանի հետ։ Նրանք համատեղ երկու որդի ունեն: