Ինչպիսի՞ խաղալիքներ են արգելված բրիտանական մանկապարտեզներում. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ խաղալիքներ են արգելված բրիտանական մանկապարտեզներում. 1in.am

Խաղալիք զենքով մանկական խաղերի թույլատրելիության մասին վեճերը նոր թափ ստացան այն բանից հետո, երբ անցյալ ամիս փոքրիկ արքայազն Ջորջին նկատել էին «ոստիկանի հավաքածուով»՝ ատրճանակով, ձեռնաշղթաներով և ռացիայով։ Քննադատների կարծիքով՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը չպետք է որդուն նման ազատություն տար։

Քննադատության ալիքի շրջանակներում DayNurseries կայքը փորձել է պարզել, թե ինչպես է այս հարցը դրված մանկապարտեզներում ու մսուրներում։ Պարզվել է, որ դաստիարակների և տնօրենների 79%-ը արգելում է իր սաներին խաղալ ատրճանակներով։

Սուպերհերոսների կոստյումները նույնպես ցանկալի չեն. դաստիարակների 5%-ը խոստովանել է, որ թույլ չի տալիս երեխաներին հագնել դրանք։

Նրանց գործընկերները, որոնք նման արգելքները չեն ընդունում, նշում են, որ խաղալիք զենքը կամ կոստյումներ հագնելը երեխայի երևակայությունն են զարգացնում և նրանք սովորում են ճանաչել չարն ու բարին։

1in.am