7 միջոց՝ առանց օդորակիչի տանը հով ջերմաստիճան պահպանելու համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

7 միջոց՝ առանց օդորակիչի տանը հով ջերմաստիճան պահպանելու համար

Այս յոթ հնարքները կօգնեն ձեզ հովացնել բնակարանը շոգ եղանակին.

  1. Սառույց հովհարիչի առջև

Սառույցով բաժակը կամ շիշը դրեք հովհարիչի առջև, և այն տանը սառը օդ կտարածի,

  1. Սառեցված սավան

Պլաստիկ տոպրակի մեջ փաթաթված սավանը 10 րոպեով դրեք սառնարանի մեջ: Դա սառնության զգացողություն կպարգևի քնելուց առաջ,

  1. Խոնավ վարագույրներ

Բացեք պատուհանը և վարագույրի վրա ջուր ցանեք. Առաջիկա կես ժամվա ընթացքում այն խոնավ և սառը օդի էֆեկտ կապահովի,

  1. Բույսեր

Պատուհանագոքի վրա ալոե վերա, Բենջամինի ֆիկուս կամ ձարխոտ դրեք: Դրանք տանը սառնություն են պահպանում և օդն ավելի թարմ են դարձնում,

  1. Սառույցով շշեր

Տարածքում սառույցով շշեր դրեք: Սառույցը կհալչի և խոնավություն կտարածի, շնչել զգալի ավելի հեշտ կլինի,

  1. Սառեցված փուչիկներ

Փուչիկները կիսով չափ լցրեք ջրով և սառեցրեք, դրեք դրանք տարբեր անկյուններում, և տարածքում ավելի հով կլինի,

  1. Սառեցված բանջարեղեն

Եթե սառնարանում սառույց չկա, ափսեյով սառեցված մրգեր և բանջարեղեն դրեք ձեր կողքին:

med.news.am