Հակաօքսիդանտներով սննդային հավելումները սերմնահեղուկի որակը չեն լավացնում. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Հակաօքսիդանտներով սննդային հավելումները սերմնահեղուկի որակը չեն լավացնում. հետազոտություն

Հակօքսիդանտները վաղուց արդեն օգտագործվում են տղամարդկանց անպտղության բուժման նպատակով. համարվում է, որ դրանք նվազեցնում են օքսիդացման սթրեսը և մեծացնում սերմնահեղուկի որակը: Սակայն դա այնքան էլ այդպես չէ, պնդում են Հյուսիսային Կարոլինայի գիտնականները: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ հակաօքսիդանտներն ամենևին չեն լավացնում սերմնահեղուկի որակը և չեն նպաստում բեղմնավորմանը:

Հետազոտությանը մասնակցել են 174 զույգեր: Փորձին մասնակցած տղամարդիկ 3 ամիս հավելումներ են ընդունել, որոնք պարունակել են C, D3  և E վիտամիններ, ֆոլաթթու, ցինկ, սելեն և L-կարնիտին: Ստուգիչ խումբը պլացեբո է ստացել:

Մասնագետները կամավորների սերմնահեղուկի որակը գնահատել են փորձից առաջ և հետո: Գիտնականների խոսքով՝ սերմնաբջիջները հասունանում են 74 օրում, իսկ հակաօքսիդանտների ազդեցությունը կարճաժամկետ է, ուստի 3 ամիս հետո արդյունքը պետք է նկատելի լինի:

Սակայն հետազոտողները վիճակագրականորեն նշանակալի տարբերություններ չեն գտել: Տղամարդկանց մոտ սերմնաբջիջների թիվը, ձևը, շարժունակությունը և ԴՆԹ ֆրագմենտացիան էապես չեն տարբերվել: Հավելումներ ընդունած խմբում ֆերտիլության համաթիվը կազմել է 10,5 տոկոս, իսկ ստուգիչ խմբում՝ 9,1 տոկոս:

Տղամարդիկ շարունակել են ընդունել հավելումներ կամ պլացեբո: Մասնագետները ֆերտիլության համաթիվը որոշել են 6 ամիս անց, սակայն այն չի փոփոխվել:

med.news.am