
Մշակույթի նախարարությունը խորը կսկիծով հայտնում է, որ 78 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի ֆիլմերից շատերն այնքան մեծ ժողովրդականություն էին վայելում, որ դրանցից շատ ֆրազներ մարդկանց շուրթերին էին. «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) , «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.)…
1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր գործչի կոչման , 2013թ.՝ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում:
168.am