Բաղադրիչներ
- Ալյուր – 2-2.5 բաժակ
- Մածուն – 350 մլ
- Ձվի դեղնուց – 2 հատ
- Ձվի սպիտակուց – 1 հատ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Մեղր – 1 ճ/գ
- Բուսայուղ – 3 ճ/գ
- Սոդա – 1 թ/գ
Պոմադկայի համար
- Ձվի սպիտակուց – 1 հատ
- Շաքարավազ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Հարել դեղնուցները և մեկ սպիտակուցը մեղրի և շաքարավազի հետ, ավելացնել մածունը և բուսայուղը: Նորից մի փոքր հարել:
- Ավելացնել մաղած ալյուրը սոդայի հետ և հունցել ոչ պինդ խմոր:
- Գրտնակել խմորը 1 սմ հաստության շերտի, բաժակով մեղրաբլիթներ ձևավորել և շարել պերգամենտով պատված տապակին:
- Թխել 180 աստիճանում, 25 րոպե:
- Պոմադկայի համար. հարել 1 հատ սպիտակուցը 3 ճ/գ շաքարավազի հետ՝ մինչև շաքարավազի լրիվ հալչելը, բայց չհասցնել պինդ վիճակի:
- Պատրաստի մեղրաբլիթները հանել ջեռոցից և վրան արագ 2 շերտով պոմադկա քսել և նորից դնել ջեռոցը՝ մոտ 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը