Ինչո՞ւ են արագ սննդի կետերն օգտագործում կարմիր և դեղին գույները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են արագ սննդի կետերն օգտագործում կարմիր և դեղին գույները

Ո՞վ չի սիրում արագ սնունդ՝ ֆասթ-ֆուդ: Բոլորն են սիրում արագ սննդի կետերում հերթ կանգնել, զմայլվել գովազդով, խոշոր հաշվով՝ անհամ ուտեստներով: Իսկ գիտե՞ք, թե ինչու են արագ սննդի կետերն այդքան գայթակղիչ: Մի քանի պատճառ կա. գունեղ գովազդը, բուրմունքը, փաթեթավորումը:

Առաջարկվող գովազդը՝ հիմնական գործոնն է, բանալին, որը կօգնի բացահայտել ֆասթ-ֆուդ ասածի մոգությունը:

Դիզայները հարց է բարձրացնում. ի՞նչ գույն ունի սովը: Ո՞ր գույնն է հուշում՝ սոված ես: Հաց կեր:

Խոշոր ընկերությունները գտնում են, որ դա դեղին և կարմիր գույների համադրումն է: Եվ այսպես, կարմիրը ենթագիտակցականի վրա ազդում է որպես սովի մասին հիշողություն, ցանկություն ուտել որևէ բան, իսկ դեղինը՝ երջանկության և ընկերակցության զգացողություն է առաջացնում (ահա թե ինչու ֆասթ-ֆուդերում հերթերը խաղաղ, սիրո և համերաշխության մթնոլորտում են): Մի խոսքով, սննդային հեղափոխության գրգիռ առաջացնող գույներ են: Բազում փորձերը ցույց են տվել, որ McDonald’s M բրենդի գույները շատերի մոտ ստամոքսահյութ են արտադրել: Ահա՛, կերակուրի լեզուն:

Լավ, շատ չխորանանք… ունենք այն, ինչ ունենք: McDonald’s-ը մի բան էլ է արել: Պատերը կանաչ է ներկել՝ հանգստացնող, տրամադրող գույն է:

Այսպիսի ռազմավարություն են օգտագործում արագ սննդի համաշխարհային բրենդները:

genmice.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը