Փողկապը վտանգավոր է ճանաչվել տղամարդկանց առողջության համար
Advertisement 1000 x 90

Փողկապը վտանգավոր է ճանաչվել տղամարդկանց առողջության համար

Փողկապը տղամարդկանց առողջության համար վտանգավոր է ճանաչվել։ Science Alert պարբերականը, վկայակոչելով Շլեզվիգ Հոլշտայնի (Գերմանիա) համալսարանական հիվանդանոցի մասնագետների հետազոտությունը, նշել է, որ փողկապի ձգման պատճառով բարձրանում է գերճնշման զարգացման և ուղեղը թթվածնով ոչ ամբողջական սնուցման ռիսկը։

Հետազոտությանը մասնակցել է 30 տղամարդ, որոնց բաժանել են 2 խմբի։ Առաջին խմբում՝ մասնակիցները փողկապի հանգույցը ձգել են մինչև թեթև դիսկոմֆորտի առաջացումը, իսկ մյուս կամավորները փողկապ չեն կրել։ Անցկացված մանգնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքներից պարզ է դարձել, որ առաջին խմբի տղամարդկանց գլխուղեղի արյան մատակարարումը վատթարացել է միջինում 7,5 տոկոսով։

Գիտնականները այս փաստի վրա են հրավիրում ծխողների, տարեցների և գերճնշմամբ պացիենտների ուշադրությունը, քանի որ նրանց դեպքում ամուր ձգված փողկապի հանգույցից կարող են զարգանալ այնպիսի «կողմնակի էֆեկտներ», ինչպիսիք են՝ գլխացավը, գլխապտույտը և սրտխառնոցը։ Նորմալ ճնշմամբ մարդկանց դեպքում ամուր ձգված փողկապ կրելը առողջությանը վնաս չի պատճառի։

med.news.am