Թեստ. սիրո՞ւմ եք ինքներդ ձեզ
Advertisement 1000 x 90

Թեստ. սիրո՞ւմ եք ինքներդ ձեզ

Թեստ, որը կօգնի հասկանալ՝ սիրո՞ւմ եք ձեզ, թե՞ ոչ։ Econet.ru-ն ներկայացրել է հոգեբան Վալենտինա Մոսկալենկոյի առաջարկած թեստը։

«Այո» կամ «ոչ» պատասխանեք հետևյալ հարցերին։

  1. Ընդունո՞ւմ եք ձեզ այնպիսին, ինչպիսին իրականում կաք։
  2. Կարծում եք, որ անհաջողությունները հետևո՞ւմ են ձեզ։
  3. Ձեր քայլերը համաձայնեցնո՞ւմ եք շրջապատի կարծիքի հետ։
  4. Սովորություն ունե՞ք հիշելու նախկինում եղած խոսակցություններն ու իրավիճակները՝ հասկանալու համար՝ ինչ քայլեր կձեռնարկեին այլ անձինք այդ իրավիճակում։
  5. Շփոթվո՞ւմ եք, երբ ձեզ գովում են ձեր ներկայությամբ։
  6. Կարո՞ղ եք երկար ժամանակ միայնակ լինել։
  7. Զգո՞ւմ եք ակնհայտ կապվածություն նյութական դրության և հոգեվիճակի միջև։
  8. Հաճա՞խ եք վախենում, որ տեղի կունենա ամենավատը։
  9. Ձեզ համար դժվա՞ր է արտահայտել զգացմունքները։
  10. Կարո՞ղ եք հանգիստ հակադարձել և արտահայտել ձեր կարծիքը՝ ընտանիքում կամ աշխատավայրում գերակայող կարծիքի առկայության դեպքում։

2-9-րդ հարցերին յուրաքանչյուր «ոչ» պատասխանի համար ստանում եք 5 միավոր, «այո» պատասխանի համար՝ 0։

1-10-րդ հարցերին յուրաքանչյուր «այո» պատասխանի համար ստանում եք՝ 5, «ոչ» պատասխանի համար՝ 0 միավոր։

Արդյունքներ

35-50 միավոր։ Սիրում եք ձեզ, ինչը նշանակում է, որ սիրում եք նաև մյուսներին, ինչի շնորհիվ դրական էներգիա եք ստանում մարդկանցից։ Կարողանում եք գնահատել մյուսների արժանիքները, ձերը՝ ևս։ Դա ձեզ համառություն է հաղորդում, պաշտպանում ծայրահեղություններից մարդկանց հետ հարաբերություններում։

15-30 միավոր։ Չափից շատ ուշադրություն եք հատկացնում սեփական թուլություններին, իսկ կարողություններն ամբողջությամբ չեք օգտագործում։ Լինում են պահեր, երբ անբարյացակամ եք նույնիսկ սեփական անձի հանդեպ։ Այդ ժամանակ ձեզ համար դժվար է շեղվել սեփական անձից, հետևաբար՝ ուշադրություն և սեր նվիրել մարդկանց, պատասխան կապվածություն ստանալ։

0-10 միավոր։ Չեք սիրում ձեզ։ Գրեթե միշտ սպասում եք, որ ձեզ հետ որևէ վատ բան կպատահի, և հաճախ այդ սպասումներն իրականանում են։ Լինում են պահեր, երբ ատում եք ձեզ։ Այդ պահերին սխալ քայլեր եք անում, սխալ որոշումներ կայացնում։ Այսպիսի քայլերից մեկը կարող է լինել ինքնազոհողությամբ, առանց սահմանի ծառայելը մտերիմներին։ Չզարմանաք, եթե մի օր ձեզ մերժեն, ինչը շատ ցավոտ կլինի։ Երբեք ուշ չէ խոստովանել, որ խնդիրը հենց դուք եք։ Ժամանակն է ինքներդ ձեզ ազատել չափից շատ խնամակալությունից և ուշադրություն դարձնել սեփական հետաքրքրություններին։ Եթե կարողանաք անել դա, կզգաք, որ ձեզ համար շնչելն ավելի է հեշտացել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը