
Համացանցում հայտնվել են Ամալ և Ջորջ Քլունիների նոր շքեղ բնակարանի լուսանկարները։ Այն գտնվում է Նյու-Յորքի կենտրոնում՝ One Hundred East Fifty Third Street բնակելի տանը: Քլունիները 315 քառակուսի մետրի համար վճարել են 65 միլիոն ԱՄՆ դոլար։
One Hundred East Fifty Third Street բնակելի տունը գտնվում է ՄԱԿ գրասենյակի և Կոլումբիայի համալսարանի անմիջական հարևանությամբ։
Զույգը առանձնատներ ունի նաև Կալիֆորնիայում, Իտալիայում և Անգլիայում, իսկ նոր բնակարան կտեղափոխվի 2017թ․-ին: