Սխտորի ապուր. 100 անգամ ավելի արդյունավետ հակաբիոտիկ, քան դեղերը
Advertisement 1000 x 90

Սխտորի ապուր. 100 անգամ ավելի արդյունավետ հակաբիոտիկ, քան դեղերը

Սխտորի ապուրը, որը պատրաստվում է 50 պճեղ սխտորով, գլուխ սոխով և ուրցով, արդյունավետ կերպով պայքարում է վիրուսների, մրսածության դեմ:

Հակաբիոտիկներն ու այլ դեղամիջոցները, թվում է՝ արդեն կորցրել են իրենց ազդեցությունը, այդ իսկ պատճառով, մարդիկ աստիճանաբար դիմում են ժողովրդական բժշկությանը՝ բնական բաղադրատոմսեր գտնելու ակնկալիքով: Ապուրը, որի մասին այսօր կխոսենք, արդյունավետ կերպով սպանում է վիրուսներն ու բակտերիաները, բարձրացնում է իմունային համակարգն ու օրգանիզմի դիմադրողականությունը:

Հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն դեղամիջոցների, որոնց հանդեպ վիրուսները ժամանակի ընթացքում դիմադրողականություն են ձեռք բերում, սխտորը կարողանում է պայքարել անգամ նորահայտ վիրուսների դեմ, սխտորի դեմ ոչ մի վիրուս դիմադրողականություն չի կարողանում ցուցաբերել:

Վաշինգտոնի համալսարանում արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ սխտորը 100 անգամ ավելի հզոր է, քան ամենահայտնի 2 հակաբիոտիկ միջոցները, որոնք կոչված են պայքարելու բակտերիաների առաջացրած հիվանդությունների դեմ:

Սխտորի ապուր

Այն մարդիկ, ովքեր մանրացրած սխտոր են ուտում՝ վրան ավելացնելով ձիթապտղի յուղ, ամենաառողջն են: Իհարկե, ոչ մի գլոբալ հետազոտություն չեք գտնի, որտեղ ասվում է, որ սխտորն ամենահզոր բնական միջոցն է, քանի որ սա ձեռնտու չէ դեղորայք արտադրող ընկերություններին: Սակայն, եթե համոզված եք, որ սխտորը լավագույն միջոցն է, որը պայքարում է տարատեսակ վիրուսների և բակտերիաների դեմ, ապա ձեզ ենք ներկայացնում բաղադրատոմս, որը կզարմացնի իր օգտակարությամբ:

Բաղադրություն

  • 50 պճեղ սխտոր
  • 2 ճ/գ կարագ
  • 2 ճ/գ ձիթապտղի յուղ
  • 2 գլուխ սոխ՝ մանր կտրատած
  • 1 ճ/գ թարմ ուրց
  • 6 բաժակ (250մլ) հավի արգանակ
  • Մի փունջ թարմ կանաչեղեն
  • 3 բաժակ չորացրած հաց՝ կտրատած քառակուսիներով
  • 1 բաժակ թթվասեր

Պատրաստման եղանակը

Նախ տաքացրեք վառարանը 180°C-ում: Այդ ընթացքում սխտորի պճեղները կտրատեք, վրան ձիթապտղի յուղ լցրեք և փաթաթեք խոհանոցային ստվարաթիթեղով (фольга): Սխտորը տեղադրեք թավայի վրա և դրեք վառարանը. թողեք եփվի 90 րոպե: Այնուհետև թողեք սառչի: Այդ ընթացքում խառնեք 2 ճ/գ ձիթապտղի յուղը և 2 ճ/գ կարագը կաթսայի մեջ և տաքացրեք խառնուրդը միջին ջերմաստիճանի վրա: Նախօրոք կտրատած գլուխ սոխն ավելացրեք կարագին ու ձիթապտղի յուղին, եփեք 10 րոպե՝ հաճախակի խառնելով զանգվածը:

Վառարանից հանած սխտորն աղացեք և ավելացրեք սոխի զանգվածին: Լավ խառնեք, ավելացրեք ուրցը և կանաչին: Ջերմաստիճանն իջեցրեք և խառնուրդին ավելացրեք հացի կտորները և թողեք եփվի 5 րոպե. այնքան, մինչև հացը փափկի: Ապուրից հեռացրեք կանաչին և հարիչով խառնեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: Խյուսը ետ լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք թթվասերը և համեմեք ապուրը աղով ու պղպեղով: Վայելեք համեղ և առողջարար ապուրը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը