Ինչ պետք է լինի լոգարանում երեխաների համար
Advertisement 1000 x 90

Ինչ պետք է լինի լոգարանում երեխաների համար

Երեխաներն արագ են սովորում ինքնուրույնության: Դուք կարող եք օգնել ձեր բալիկներին իրենց հիգիենայի մասին ինքնուրույն հոգ տանել, եթե լողասենյակի ներքին հարդարանքը հարմարեցնեք նրանց համար՝ չմոռանալով առաջին հերթին անվտանգության մասին: Թե հատկապես ինչերին պետք է ուշադրություն դարձնել, առաջարկում ենք ծանոթանալ ստորև․

Մանկական աքսեսուարներ լողասենյակի համար

Լողասենյակի ամենավտանգավոր խնդիրը թե փոքրերի, թե մեծերի համար սահող հատակն է: Առաջարկում ենք գունավոր գորգերի վրա գումար ծախսելու փոխարեն ուշադրություն դարձնել այնպիսի սալիկի ընտրության վրա, որը հատուկ պաշտպանիչ շերտ կունենա: Իսկ գորգերը թեև գեղեցիկ են, բայց բակտերիաների և սնկերի համար շատ հարմար միջավայր են ապահովում:

Արդյունավետ որոշում կարող է լինել անվտանգ պլաստիկից հատուկ գորգերը:  Շուկայում հասանելի տարբեր չափսերի, գույների տարբերակներ կան, այնպես որ կարող եք գոհացնել ձեր երեխաներին:  Մանկական լոգարան գնելու դեպքում համոզվեք, որ դրանում ընկնելու ռիսկը նվազագույնի է բերված:

Վերահսկվող ջերմաստիճան

Երեխաների համար տաք ջրով լողասենյակում վնասվածք ստանալն իսկապես խնդիր է: Նրանք չեն կարողանա ինքնուրույն կարգավորել օրինակ ցնցուղի ջերմաստիճանը, այդ իսկ պատչառով ամենաօպտիմալ տարներակը կլինի, եթե ձեռք բերեք թերմոստատիկ ծորակներ: Դրանք հնարավորություն են տալիս ջրի ջերմաստիճանը կարգավորել անգամ մեկ աստիճան տարբերությամբ: Հավելյալ հնարավորությունը, որ ծորակը կարող է տրված ռեժիմը հիշել ու անգամ ջրի համակարգում տատանման ժամանակ ջրի ջերմաստիճանը չի փոխվի: Այնպես որ կարող եք հանգիստ երեխաներին թողնել ինքնուրույն լողանալ:

Երեխաներին հարմար բարձրություն

Ոչ բոլոր լողասենյակներում երեխաների համար հավելյալ սանիտարատեխնիկական հարմարավետություն տեղադրելու հնարավորություն կա: Այդ իսկ պատճառով պետք է մտածել, թե ինչպես ստանդարտ իրերը հարմարեցնել երեխաների կարիքների համար: Կարգավորեք սանտեխնիկայի տեղադրման միջին բարձրությունը, այդպիսով և երեխաներին հարմար կլինի, և մեծահասակներին:

Համոզված ենք, որ ձեր բալիկների համար էլ ջրի հետ ցանկացած կոնտակտն ուրախանալու առիթ է: Այնպես որ, եթե չեք կարողանում լողասենյակում բալիկների համար նախատեսված լվացարան կամ զուգարանակոնք ունենալ, ուղղակի գնեք ոստիճանների ոտքերի տակ դնելու համար ու զուգարանակոնքի վրա դրվող հատուկ հարմարանք:

Ներքին հարդարանք

Իսկ ինչ վերաբերում է երեխաների համար լողասենյակի հարդարանքը հաճելի դարձնելուն, ապա դա կարող եք անել 2 տարբերակով: Նախ՝ եթե նախատեսում եք հենց մանկական լողասենյակ ունենալ, ապա սալիկները ու ներքին հարդարանքը կարող եք ինչ-որ պայծառ գույներով ու հեքիաթային մոտիվներով անել, ուղղակի միշտ հիշեք, որ տարիքի հետ երեխաների նախասիրությունները փոխվում են: Իսկ եթե ձեր լողասենյակն ընդհանուր է լինելու, ապա երեխաների համար սիրելի աքսեսուարներ դրեք, օրինակ՝ հետաքրքիր օճառաման, տարբեր նկարներով լոգարանի սրբիչներ, զուգարանակոնքի վրա դրվող հարմարանքը, գորգը հատակի և այլն: Կարևորն այն է, որ նրանք հենց փոքր տարիքից սովորեն ինքնուրույն լինել ու խստագույնս հետևեն հիգիենայի կանոններին:

modern.am