Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Ինստագրամի իր էջում դերասանուհին լուսանկար է հրապարակել և գրել. «Մենք երբեք չգիտենք՝ ինչու ենք աշխարհ գալիս, բայց երևի երբեք ոչինչ պատահական չի լինում։ Ամեն մարդ ունի իր ուղին։ Ես էլ իմը։ Չգիտեմ` այն ուր կտանի ինձ, բայց հաստատ գիտեմ որտեղից եմ սկսել. իմ Ընտանիքից, Գենից, Ազգից ու Հավատքից։ 1982-ի Հուլիսի 18. ես ծնվեցի ու սկսեցի ինձ փնտրել… առ այսօր։ 2018. հուլիսի 18… փնտրտուքի ճանապարհին սովորեցի մի բան հաստատ. սիրել Աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, անկախ իր դառնությունից։
Իմ 36-ում ես նորից սկսում եմ ապրել… զրոյից ։) Ինչպես ամեն տարի։ Բայց ինչ էլ լինի, հաստատ արժե էս աշխարհ գալ, որ ՍԻՐԵՍ ու Սիրվես։)
Ես սիրում եմ քեզ♥☀»։