«Խուճապի մատնվեցի. այն, ինչ կատարվեց այդ ամռանը, երբեք չեմ մոռանա». Գոշ. style.news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Խուճապի մատնվեցի. այն, ինչ կատարվեց այդ ամռանը, երբեք չեմ մոռանա». Գոշ. style.news.am

«Ոսկե դպրոց» սիթքոմն այսօր ամենաքննարկվողներից է, իսկ այնտեղ նկարահանվող դերասանները կարճ ժամանակում սիրվեցին հեռուստադիտողի կողմից: Սիթքոմի գլխավոր հերոսներից մեկին՝ Դավիթին մարմնավորող երգիչ-դերասան Գոշը խոստովանում է՝ լինում են դպքեր, երբ մարդիկ իրեն ասոցացնում են իր կերպարի հետ.

«Ես ինքս դա կապում եմ Դավիթի կերպարի՝ սիթքոմին հետևողների շրջանում սիրված լինելու հետ: Դրա ապացույցն էլ, կարծես թե, այն բոլոր հաղորդագրություններն են, որոնք գրեթե ամեն օր ստանում եմ բազմաթիվ աղջիկների, Դավիթի երկրպագուհիների կողմից: Ուրախ եմ, որ իմ խաղով կարողացել եմ այնպես անել, որ առաջին հերթին սիրվի իմ կերպարը, նոր հետո՝ Գոշը: Բայց պետք է նաև ուրախությամբ փաստեմ, որ փողոցում Դավիթին ինձ հետ նույնացնելուց բացի, շատ հաճախ ինձ մոտենում են որպես Գոշ երգչի, ով ունի արդեն մի քանի տեսահոլովակ և երգ: Դա ինձ համար ևս շատ կարևոր հանգամանք է, քանի որ ինքս առաջին հերթին հանրությանը ներկայանում եմ՝ որպես երգիչ, նոր հետո՝ դերասան»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Գոշը, որի հետ զրուցել ենք նաև դպրոցականի մարմնավորելու դժվարությունների, ստեղծագործական այլ նոերությունների և ամառային հանգստի մասին.

«Որպես այդպիսին դժվարություններ չեմ ունենում, քանի որ յուրաքանչյուր տեսարան ունի իր առանձին խնդիրն ու պահանջը, որոնք այս երկու եթերաշրջանների ժամանակ կարողացել եմ լուծել այնպես, ինչպես ռեժիսորը պահանջել է ինձանից: Եվ չմոռանանք, որ այդքան էլ երկար տարիներ չեն անցել, երբ ես իրական կյանքում դպրոցական էի :

Այնպես որ, գրեթե ցանկացած իրավիճակ, տեսարան ինձ որոշ չափով արդեն ծանոթ է և հենց դա էլ գլխավոր պատճառն է, որ մարմնավորելով Դավիթի կերպարը՝ հիմնականում չեմ հանդիպում որևէ խոչընդոտի»,-անկեղծանում է նա:

Ինչ վերաբերում է հեռուստատեսային «համադասարանցիների» հետ մտերմությանը՝ երգիչ-դերասանը նշում է.

«Չեմ ցանկանա որևէ մեկին առանձնացնել, քանի որ բոլորի հետ հավասարաչափ շփվում եմ: Ուրախ եմ, որ սիթքոմի խաղընկերներիս և իմ ընկերական հարաբերությունները նկարահանման հրապարակից վաղուց արդեն տեղափոխվել են իրական կյանք: Մեզ հաճախ կարելի է հանդիպել քաղաքի այս կամ այն վայրում, որտեղ բոլորս կտրվում ենք մեր առօրյայից, նկարահանումներից՝ փորձելով հնարավորինս հետաքրքիր ժամանակ անցկացնել: Առհասարակ, ինքս շփվող և անմիջական մարդ եմ, հատկապես մարդկանց հետ շփման առումով խնդիր չունեմ: Սիրում եմ նոր ծանոթություններ և շփումներ»:

Այս ընթացքում Գոշը նկարահանվելու այլ առաջարկներ էլ է ունեցել, սակայն ստիպված է եղել մերժել դրանք.

«Ունեցել եմ նկարահանվելու առաջարկներ, և մի քանիսը: Դրանք տարբեր հեռուստաընկերությունների կողմից են եղել, սակայն բոլորն էլ ստիպված եմ եղել մերժել, քանի որ չէի կարող համատեղել սիթքոմի նկարահանումները մեկ այլ նկարահանման հետ: Բայց, ինչպես ընդունված է ասել, ամեն ինչ դեռ առջևում է (ժպտում է)»:

Ամբողջությամբ՝ style.news.am