Օծանելիքները և սնունդի կոնտեյներները կարող են մոր արգանդում բացասաբար ազդել պտղի ուղեղի զարգացման վրա: Նոր հետազոտության ընթացքում նման եզրահանգման են եկել University of Illinois-ի գիտնականները:
Նրանց խոսքով՝ պատճառը ֆտալատներն են, որոնք պարունակվում են օծանելիքի ու պլաստիկի մեջ և ներգործում հորմոնալ համակարգի վրա:
Հետազոտության ընթացքում գիտնականները ֆտալատներով թխվածքաբլիթ են տվել (որոնք կարող են հայտնվել սննդամթերքում, եթե տաքացվեն պլաստիկե սպասքում) հղի և կերակրող մկներին: Երբ մկների ժառանգները մեծացել են, նրանց մոտ սկսել են երևան գալ կոգնիտիվ շեղումներ:
Գիտնականները հետազոտել են նաև արդեն հասունացած ժառանգների ուղեղը: Հաշվարկել են նեյրոններն ու սինապսները (նեյրոնների կապի տեղերը) գլխուղեղի նախաճակատային կեղևում. ուղեղի այս գոտին կապված է ուշադրության, ծրագրավորման, կողմնորոշման և իմպուլսների վերահսկման հետ: Կենդանիների մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ շփվել էին ֆտալատների հետ, դիտվել է նեյրոնների և սինապսների թվի նվազում:
Իրականում անհնար է լիովին խուսափել ֆտալատների հետ շփումից: Սակայն գիտնականները խորհորդ են տալիս առավելագույնս նվազեցնել ֆտալատներով մթերքների գործածումը, իսկ դրա համար խորհուրդ է տրվում կերակուրը չպահել և չտաքացնել սննդային պլաստիկից կոնտեյներներում: