Բարև 30, ես քեզ սպասում էի. Անի Դաշյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Բարև 30, ես քեզ սպասում էի. Անի Դաշյան. life.panorama.am

Հաղորդավարուհի Անի Դաշյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Մոսկվայում, այսօր նշում է ծննդյան 30-ամյակը: Օրվա անակնկալների և կյանքի երրորդ տասնամյակ մուտք գործելու մասին հաղորդավարուհին պատմել է Life.panorama.am-ին:

«Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ օրս սկսվեց ճիշտ կեսգիշերին տորթի մոմերը փչելով, երազանք պահելով ու նվերներով»- ժպիտով պատմեց Անին ու շարունակեց.

«Ամուսինս գիշերը շնորհավորեց գեղեցիկ ծաղիկներով, իսկ արդեն այսօր երեկոյան կնշենք օրս ու կստանամ նվերներիս շարունակությունը: Գիշերը նաև մայրիկիցս նվեր ստացա, բայց ինձ համար ամենամեծ նվերն այն է, որ այսօր մայրս իմ կողքին է, ընդ որում նա Մոսկվա է եկել՝ հատուկ տարեդարձիս մասնակցելու»:

Հարցին, թե ինչպես է Անին իրեն զգում արդեն 30-ում, նա նախ կատակելով նշեց՝ «Ծերանում ենք Պարույր Սևակ, ծերանում ենք, սիրելիս» հայտնի տողն ու ապա ավելացրեց.

«Իրականում՝ ինձ զգում եմ այնպես, ինչպես անցած տարի, ինչպես հինգ և անգամ տասը տարի առաջ: Չգիտեմ՝ լավ է, թե ոչ, բայց տարիքի հետ կապված ոչ մի փոփոխություն դեռ չեմ զգում»:

Անի Դաշյանը վստահեցրեց՝ տարիքն իրեն ոչ մի կերպ չի կարող վախեցնել և կամ ընկճել:

«Սա կյանքի օրենքն է՝ բոլորս էլ մեծանում ենք: Ես միշտ սիրել եմ ծննդյանս օրը և հիմա էլ եմ սիրում, հույսով եմ՝ այս հարցում ես միշտ նույն կերպ կմտածեմ: Հիմա հանգիստ և միշտ պատրաստ եմ նշել տարիքս, այնպես որ՝ «Բարև 30, ես քեզ սպասում էի»,- նկատեց նա:

Հարցին, թե ի՞նչ է ուզում, որ 30-ում կատարվի իր հետ, Անին պատասխանեց.

«Ինչ-որ լինելու է 30-ում և դրանից հետո, թող լինի Աստծո կամոք: Անկախ տարիքից՝ ես միշտ առողջություն եմ խնդրում իմ ու հարազատներիս համար: Ես ինձ մաղթում եմ, որ միշտ լինեմ նույնքան երջանիկ, որքան հիմա եմ: Մաղթում եմ, որ հասնեմ իմ առջև դրված բոլոր երազանքներին և նպատակներին, և կարողանամ օգտակար լինել մարդկանց»:

Անի Դաշյանը խոստովանեց՝ այս պահին իրեն միայն պակասում է սիրելի աշխատանքը, որը նրա համար ժամանակի խնդիր է, երբ բալիկը մի փոքր էլ մեծանա, կլրացնի իր այդ բացը:

life.panorama.am