Կաթ, էսպրեսսո և արվեստ կամ պարզապես՝ Late art, որի վարպետներն այսօր քիչ չեն աշխարհում: Պարզվում է սուրճ ըմպելու ցանկությանը նպաստում է արվեստի արագ տեմպերով զարգացող այս ճյուղը: Նյու Յորքում և Ամստերդամում վաղուց արդեն անցկացվում են լատե-արտի փառատոններ, որտեղ աշխարհի տարբեր կետերից հավաքվում են բարիստաներ ու ցուցադրում իրենց նկարչական տաղանդը: Նկարելու տաղանդից բացի այս արվեստում կարևոր է բարիստայի գիտելիքները նաև սուրճի և սերուցքի հետ աշխատելու փորձը: Սեուլաբնակ ինստագրամի @leekangbin91 օգտատերը իր էջում կիսվում է լատե արտի հազարավոր լուսանկարներով, որտեղ պատկերված են մուլտֆիլմերի հերոսներից, մինչև գեղանկարչության հայտնի կտավներ: Նկարիչը հիանալի կերպով տիրապետում է լատե արտի տեխնիկային և իր հետևորդների առավոտյան սուրճ ըմպելու գործընթացը վերածում իսկական ռիտուալի:
Լատե արտ՝ Մունկի, Վան Գոգի, Լեոնարդո դա Վինչիի և այլոց կտավներով. vnews.am
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ